Բայդենը մարտի 18-ին հեռախոսազրույց կունենա ՉԺՀ-ի ղեկավարի հետ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է մարտի 18-ին ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ կայանալիք հեռախոսազրույցում քննարկել, բացի այլ հարցերից, Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի գրավոր հայտարարության մեջ, որը տարածվել է մարտի 17-ին։

Նա ընդգծել է, որ երկու պետությունների ղեկավարների զրույցը կկայանա մարտի 18-ին: «Դա Միացյալ Նահանգների եւ ՉԺՀ-ի միջեւ կապի բաց գծերի պահպանման՝ մեր շարունակվող ջանքերի մի մասն է: Ղեկավարները կքննարկեն մեր երկու երկրների միջեւ մրցակցության կարգավորման հարցերը, ինչպես նաեւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասել է Փսակին:

Տեսանյութեր

Լրահոս