Պուտինը հեռախոսազրույց կանցկացնի Մակրոնի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրը՝ մարտի 18-ին, հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ եւ խորհրդակցություն կանցկացնի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Այդ մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Առավոտյան արդեն հեռախոսազրույց է տեղի ունեցել Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ… հավանաբար, մեկ ժամ նախագահն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ»,-ասել է նա: «Երեկոյան պլանավորված է նախագահի հեռախոսազրույցը: Դա լինելու է զրույց Էմանուել Մակրոնի հետ»,-հավելել է Պեսկովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031