Լոնդոնի Գաթվիկ օդանավակայանում բոլոր թռիչքները դադարեցված են օդանավակայանի երկնքում հայտնված երկու դրոնների մասին հաղորդումներից հետո:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի մի խումբ անդամներ դեմ են արտահայտվել Սիրիայի տարածքից զորքերի դուրսբերումն սկսելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։
Ֆրանսիան, ավանդույթի համաձայն, մոտավորապես 500 մլն եվրո Սուրբծննդյան բոնուս կվճարի առավել կարիքավոր քաղաքացիներին:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է տվել Սիրիայից ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու մասին: Այս տեղեկությունը հաստատել է ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը:
Թուրքիայի «Հյուրանոցատերերի և տուրօպերատորների միջերկրածովյան միությունը» (AKTOB) վերլուծել է գերմանական «Traveltainment» զբոսաշրջային ընկերության ներկայացրած վիճակագրական տվյալները։
ԱՄՆ-ի քաղաքականությանը վստահող ճապոնացիների թիվն ընկել է մինչեւ ռեկորդային ցածր ցուցանիշ:
Արաբական կոալիցիայի մարտական օդուժը դեկտեմբերի 19-ին մի շարք հարվածներ է հասցրել «Ադ-Դայլամի» ավիաբազային, որը գտնվում է Եմենի մայրաքաղաքի հյուսիսային ծայրամասում՝ միջազգային օդանավակայանի մերձակայքում:
Միացյալ Նահանգներն ավարտել է ռազմական բազայի կառուցումը Իրաքի Անբարի նահանգի արեւմուտքում՝ իրաքա-սիրիական սահմանի մերձակայքում:
Դեղին բաճկոնավորների» ցույցերով պայմանավորված ճգնաժամից ելք գտնելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկություններով օրինագիծը դեկտեմբերի 19-ին ներկայացվել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) քննարկմանը:
Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունն իր մեջ խիզախություն կգտնի դիմադրել ԱՄՆ-ի կողմից գործադրվող շանտաժին ու ճնշմանը։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մշակել է արտակարգ գործողությունների պլան առանց Բրյուսելի հետ համաձայնության Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit -ի) դեպքում:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հավանություն է տվել Թուրքիային հակաօդային պաշտպանության ամերիկյան «Patriot» համակարգերի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքին։ Եթե Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տեղի ունենա նման գործարք, ապա դրա արժեքը կկազմի 3.5 մլրդ դոլար։
Անհայտ հաքերներին հաջողվել է հափշտակել եւ հրապարակել այն նամակագրությունը, որը մի քանի տարի շարունակ վարել են Եվրամիության երկրների դիվանագետները:
Շոտլանդիայի ազգային կուսակցությունը (ՇԱԿ), «Լիբերալ դեմոկրատները», «Կանաչների» կուսակցությունը եւ Plaid Cymru-Ուելսի կուսակցությունը Միացյալ Թագավորության խորհրդարան պահանջ են ներկայացրել պահպանողականների կառավարությանն անվստահության քվե հայտնելու հարցի շուրջ քվեարկություն անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ:
Մեքսիկայի հետ սահմանին պարիսպը կկառուցվի եւ գեղարվեստորեն կձեւավորվի պողպատե ձողերից:
Առնվազն 600 տուն է ոչնչացվել Բրազիլիայի Ամազոնասի նահանգի Մանաուս քաղաքում մոլեգնած հրդեհի հետեւանքով, շուրջ 2500 մարդ անօթեւան է մնացել
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը (ԱՄՀ) դեկտեմբերի 18-ին հաստատել է 14 ամիս ժամկետով 3,9 միլիարդ դոլարի չափով Ուկրաինայի համապարփակ տնտեսական ծրագրի աջակցության stand-by վարկային մեխանիզմի համաձայնագիրը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչինչ չի խանգարում Ռուսաստանին և ԱՄՆ-ին բանակցել այլ երկրների հետ զենք վերահսկողության միջուկային համաձայնագրին միանալու համար, որն այս պահին վտանգված է:
«Պատահական չէ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հենց այս օրերին է բարձրաձայնում նախկին պայմանավորվածությունների մասին, դրանք առաջին հայացքից են միայն նախկին։ Սա, նրա որակմամբ, նշանակում է, որ այս առաջարկները դեռ սպառված չեն, և փորձեր կարվեն հենց դրանք դնել բանակցային սեղանին»։
Ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ի դաշտային և նահանգային օրենսդիր մարմիններ են ընտրվել մի շարք ամերիկահայեր: «Ամերիկայի Ձայնը» զրուցել է Մերիլանդի նահանգային խորհրդի նորընտիր անդամ, ամերիկահայ Լորիգ Չարքուդյանի հետ: Հայտնում է Ամերիկայի ձայնը։ Միացյալ Նահանգների քաղաքական կյանքում իրենց ակտիվ դերակատարությունն ունեն ամերիկահայերը:
«Եթե հայկական կողմը սրան դեմ լիներ, սրանում ինքնիշխանության նսեմացում դիտարկեր, վստահաբար չէր համաձայնի»:
«Ես դա գաղտնի եմ պահում: Եթե դուք ցանկանում եք իմանալ, դուք պետք է Դոնալդին, Վլադիմիրին ու Սաուլիին խնդրեք՝ պատմել այդ մասին»,- ասել է Սանտա-Կլաուսը ՌԻԱ Նովոստիին:
«Լուկաշենկոն տարածքների հարցը լոբբինգ է արել, փորձել է դրանով վերադարձնել իր պարտքն Ալիևին, այստեղ ամեն ինչ հասկանալի է։ Ինձ համար անհասկանալի է ՀՀ քաղաքականությունը, արդյոք Փաշինյանը ֆիքսե՞լ է՝ ո՞րն է Հայաստանի շահը, ՀԱՊԿ-ում ի՞նչ քաղաքականություն է վարելու, ո՞ւմ հետ է ընկերություն անելու, ո՞ւմ հետ է թշնամություն անելու, այդ հայտարարություններին ինչպե՞ս է պատասխանելու։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 14-ին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի և Բելառուսի մասնակցության վերաբերյալ ավելի վաղ բարձրաձայնված առաջարկների մասին։
Ուկրաինայի նախարարների կաբինետը դեկտեմբերի 18-ի նիստում մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ երկարացրել է ՌԴ-ից մի շարք ապրանքների վրա սահմանված բռնարգելքի եւ ռուսական այլ ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսի գործողությունը՝ ի պատասխան Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի սահմանած առեւտրական արգելքների եւ սահմանափակումների:
Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմի «Էկո» (HMS Echo) հետախուզական նավը մտել է Սեւ ծովի ջրատարածք:
Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման վերաբերյալ պայմանագրից (ՄՓՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալը կարող է հանգեցնել սպառազինությունների եւ զանգվածային բնաջնջման զենքի (ԶԲԶ) չտարածման նկատմամբ վերահսկողության ողջ համակարգի փլուզման:
Դոնալդ Թրամփը որոշել է չմասնակցել Բրազիլիայի նախագահ ընտրված Ժայիր Բոլսոնարուի պաշտոնակալման արարողությանը, որը կայանալու է 2019 թվականի հունվարի 1-ին:
«Ես պատրաստ չեմ խոսել ռազմաքաղաքական համագործակցության մանրամասների մասին: Ուղղակի կասեմ, որ այն ռազմաքաղաքական համագործակցությունը, որն իրականացվում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի հետ, կառուցված է գլխավոր սկզբունքի վրա՝ թույլ չտալ տարածաշրջանում բալանսի խախտում, այսինքն՝ չանել ինչ-որ բան, որը կարող է իրական վտանգ ներկայացնել տարածաշրջանի համար, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության»:
«Իմ պատկերացմամբ, մենք այսօր գտնվում ենք հիբրիդային պատերազմի իրավիճակում, որտեղ ցանկացածը փորձում է տեղեկատվությունն օգտագործել որպես զենք և Հայաստանի ներսում սերմանել այնպիսի հոգեվիճակ, որ հանրությանը թվա, թե բոլոր կողմերից իրեն ճնշում են, և նույնիսկ ՀՀ իշխանություններն են փորձում ինչ-որ հարցերում գնալ զիջումների»: