Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովում կարողացել է պաշտպանել բարձր մակարդակի հանդիպումներն առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության անցկացնելու իր պահանջը:
Եգիպտոսն ԱՄՆ-ի իշխանություններին ծանուցել է, որ հրաժարվում է մասնակցել Մերձավորարեւելյան ռազմավարական դաշինքի (MESA, որը նաեւ հայտնի է որպես «արաբական ՆԱՏՕ») ձեւավորմանը:
Առնվազն չորս մարդ է զոհվել Չինաստանի Հենանի նահանգում ռելսերից բեռնատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը չափազանց կոշտ դիրք է բռնել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նկատմամբ այն բանից հետո, երբ երկրները համաձայներցրել են Brexit-ի նոր հետաձգումը մինչեւ հոկտեմբերի 31-ը:
Հարթումում ձերբակալվել է Սուդանի վարչապետ Մուհամեդ Թահեր Իիլյան, որը, դեռ երկու ամիս է չկա, որ զբաղեցնում է այդ պաշտոնը:
ԱՄՆ-ը եւ Չինաստանը նախնական համաձայնության են հասել, թե կողմերն ինչպես կիրականացնեն առեւտրական հարցերի շուրջն իրենց կողմից քննարկվող համաձայնագրի կատարման վերահսկողությունը:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը վստահություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հուսալի կամուրջ կդառնա Եվրոպայի եւ Ասիայի միջեւ։
Հնդկաստանի 20 նահանգներում եւ դաշնային տարածքներում ապրիլի 11-ին քվեարկության առաջին փուլն է սկսվել Լոք սաբհայի (երկրի խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններում։
Իտալիայի պատգամավորների պալատի կողմից ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը անհանգստություն է առաջացրել Թուրքիայի իշխանական շրջանակներում։
Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի խոսքը Իտալիայի Պատգամավորների պալատում #Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունման առթիվ
Մեծ Բրիտանիան պարտավոր կլինի հունիսի 1-ին լքել Եվրամիությունը, եթե հրաժարվի Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ի ընտրություններից:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսին չի բացառել այնպիսի հանգամանքների ի հայտ գալը, որոնք կպահանջեն նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկումը:
Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած լսումների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մի հայտարարություն է արել, որով Արցախին տվել է լեգիտիմ իրավունք իր ինքնիշխանությունը հաստատել 1992 -1994թթ. Արցախին պարտադրված պատերազմում Ադրբեջանի կողմից կորցրած տարածքների նկատմամբ։
Իտալիայի Պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում «պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը» և խնդրին տալ միջազգային գնահատական։
Աշխարհում մահապատիժների թվաքանակը 2018 թվականին կրճատվել է 31 տոկոսով՝ ամենացածր ցուցանիշն արձանագրելով առնվազն վերջին տասնամյակի ընթացքում:
Ալժիրի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 4-ին:
90 տարեկանում մահացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մայրը:
Հոնկոնգի բաժնետոմսերի շուկան շուկայական արժեքով առաջ է անցել Ճապոնիայի շուկայից եւ աշխարհում երրորդ տեղը գրավել ԱՄՆ-ից եւ մայրցամաքային Չինաստանից հետո։
«Ղարաբաղյան հակամարտության գոտում առկա ավանդական խնդիրներն ու վտանգները պահպանվել են»,- մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը:
Պաշտոնական Մոսկվան հայտարարություն է տարածել, որ Թուրքիայի հետ S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցում պատրաստ է նոր պայմանավորվածության:
Ապրիլի 10-ին Բրյուսելում կայացավ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI) գործադիր կոմիտեի հանդիպումը: Հավաքի օրակարգում էր նաև Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից առաջադրված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:
Սակայն, հարգելի գործընկերներ, իսկ մենք մեզ երբեւէ անկեղծորեն հարց տվել ենք՝ ինչո՞ւ, օրինակ, հենց մեր Վեհաժողովում ռասիստական եւ այլատյաց հայտարարությունների պակաս երբեւէ չկա։ Չկա, որովհետեւ բացի դեկլարատիվ հայտարարություններից ու կոչերից, մեր կառույցը որեւէ գործնական քայլ չի արել, որպեսզի, ինչպես շատ անկեղծորեն նշված է զեկույցում, քաղաքական գործիչները կրեն ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական պատասխանատվություն եւ զերծ մնան գործածելուց ատելության լեզուն:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հաստատել է Եվրախորհրդարանի՝ մայիսին կայանալիք ընտրություններին «Միասին՝ հանուն Կատալոնիայի» իր քաղաքական ուժից մասնակցելու մտադրությունը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրապարակել եւ Եվրամիության (ԵՄ) բոլոր երկրներին է ուղարկել հանձնարարականներ ի դեպս առանց գործարքի Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու:
Նոր Զենլանդիայի խորհրդարանն ապրիլի 10-ին հավանություն է տվել մասնավոր կարգով բանակային նմուշի ավտոմատ եւ կիսաավտոմատ զենքի տիրելու գրեթե լիակատար արգելման մասին օրենքին՝ այդ երկրում մզկիթների վրա կատարված հարձակումից մեկ ամսից էլ պակաս ժամանակ անց:
2015թ. նոյեմբերին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման պատճառով ծագած ռուս-թուրքական ճգնաժամից հետո երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը գրեթե զրոյական մակարդակի էր հասել։
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որը գլխավորում է Nur Otan իշխանության կուսակցությունը, կազմակերպությանը կոչ է արել օպերատիվորեն անցկացնելու համագումար եւ առաջադրելու թեկնածուի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում այսօր ելույթ ունեցավ ու եվրապատգամավորների հարցերին պատասխանեց Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից C-400 ռուսական զենիթահրթիռային համալիրների հնարավոր գնումը, նշելով, որ Ռուսաստանը պատրաստ է եւ հնարավորություններ ունի ընդլայնելու ռազմատեխնիկական համագործակցությունն Անկարայի հետ։
«Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին մինչեւ ապրիլի 19-ը իր թեկնածությունները կառաջարկի արտաքին գործերի, պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ Անվտանգության ծառայության (ՈւԱԾ) եւ Գլխավոր դատախազության (ՈւԳԴ) ղեկավարների պաշտոնների համար, քանի որ այդ պաշտոնները նախագահի քվոտաներն են: