Բաժիններ՝

Փհենյանի միջուկային փորձարկումները կարող են սաստիկ հարված հասցնել համաշխարհային քաղաքականությանը. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը փետրվարի 1-ին Նյու Յորքում Հարավային Կորեայի արտգործնախարար Պակ Չինի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ ԿԺԴՀ-ում միջուկային փորձարկումները, եթե դրանք տեղի ունենան, սաստիկ հարված կլինեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության համար: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը։

«Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի հերթական միջուկային փորձարկումները հուժկու հարված կհասցնեն իրադրությանը տարածաշրջանում և միջազգային մակարդակում, կրկին հավաստիացրել Է իր աջակցությունը Կորեական թերակղզում կայուն խաղաղության հասնելու՝ մեր կառավարության ջանքերին», – հայտնել են հարավկորեացի դիվանագետները։

Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պակ Չինը բանակցություններից հետո հայտարարել է, որ Գուտերեշի գրասենյակն իր անհանգստությունն Է փոխանցել Փհենյանին։

Հարավային Կորեայի ԱԳ նախարարը ՄԱԿ-ին խնդրել է ուշադրություն դարձնել ԿԺԴՀ-ի կողմից «համակարգված սպառնալիքին», որը ներառում է նաև «զանազան սադրանքներ, ինչպիսիք են բալիստիկ հրթիռների արձակումը և անօդաչու թռչող սարքերի ներխուժումը» Կորեայի Հանրապետության օդային տարածք։

Բացի Կորեական թերակղզու խնդիրներից` կողմերը քննարկել են Սեուլի և ՄԱԿ-ի միջև երկկողմ համագործակցությունը, Ուկրաինայում տիրող իրադրությունը և միջազգային օրակարգի այլ հարցեր։

Հարավային Կորեայի ԱԳ նախարարը նաև հանդիպել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչների հետ և խնդրել նրանց աջակցությունը ԿԺԴՀ-ի գործողությունների ֆոնին։ Նա հորդորել է աջակցել Կորեայի Հանրապետության թեկնածությունը ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական ​​անդամի պաշտոնում 2024-2025 թթ.-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728