Walt Disney Company-ի ղեկավար Ռոբերտ Այգերը հայտարարել է, որ պաշտոնը կթողնի 2021 թվականին:
Իռլանդիայի բնակիչների ճնշող մեծամասնությունը՝ 83 տոկոսը, իր առողջությունը գնահատում է լավ կամ շատ լավ: Հասարակական կարծիքի ուսումնասիրման «Եվրոբարոմետր» եվրոպական գործակալության կողմից անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ իռլանդացիները ԵՄ-ում հավասարը չունեն իրենց առողջության այսչափ դրական ընկալման առումով։
«Հայկական կողմը դեռ բավարարվում է ՀՀ-ԵՄ վերջին տարիներին առկա օրակարգով»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին։
Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատար Վոլոդիմիր Զելենսկին չի ելել թեկնածու, գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ բանավեճին, որը պետք է ապրիլի 14-ին կայանար կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում:
«Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի թեկնածու շոումեն Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր մրցակցի՝ պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ բանավեճն անցկացվի ապրիլի 19-ին Կիեւի «Օլիմպիյսկի» մարզադաշտում:
Ամբողջ աշխարհում աշխատանքային միգրանտները 2018 թվականին ռեկորդային գումարներ են փոխանցել իրենց հայրենի երկրներ:
Աշխատանքով ծանրաբեռնված լինելը շատ ճապոնացիների զրկում է երիտասարդ տարիներին լիարժեք ընտանիք ստեղծելու հնարավորությունից, ինչն իր հերթին հանգեցնում է երկրում ծնելիության նվազման եւ ժողովրդագրական ճգնաժամի:
«Երբեմն չեմ հասկանում՝ ինչ են ցանկանում, ինչ են խոսում, ինչ ասել է, օրինակ, լինել հայաստանակենտրոն, դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է, որ գործընկերները պետք է պտտվե՞ն Հայաստանի շուրջ, թե՞ ինչ-որ այլ ձևաչափ է։ Կան լուրջ բարդույթներ, հայ ժողովուրդը, որը մեծ պատմություն ունի, ներկայումս բարդույթներ է ձեռք բերել, որոնցից ելնելով՝ արտաքին քաղաքական ուղերձներ է հղում»:
ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիկս քաղաքի օդանավակայանում ամերիկյան American Airlines ավիաընկերության չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորներից մեկը վայրէջքից հետո օդանավից անմիջապես թռել է թռիչքուղու վրա:
Փրկարարները դուրս են բերել Էլբրուս լեռան վրայի սառցե ճեղքվածքն ընկած լեռնագնաց աղջկան:
Stratolaunch Systems-ի կողմից ստեղծված երկշերտ, վեց շարժիչով օդանավը առաջին ցուցադրական թռիչքն է իրականացրել Լոս Անջելեսում:
Ճապոնիայի բնակչությունը մեկ տարում կրճատվել է 263 հազար մարդով (0,21 տոկոս), նրա աշխատունակ հատվածի բաժինը ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել 1950 թվականից ի վեր:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտնել է, որ կցանկանար մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երրորդ գագաթնաժողովին, սակայն միայն այն դեպքում, երբ ԱՄՆ ցուցաբերի «ճիշտ վերաբերմունք»։
Սուդանում չդադարող ցույցերի հետևանքով վերջին երկու օրվա ընթացքում մահացել է առնվազն 16 մարդ:
Սուդանի անցումային ռազմական խորհուրդն ապրիլի 13-ին հայտարարել է երկրում պարետային ժամն ու արտակարգ դրությունը չեղարկելու մասին:
«Կարծում եմ՝ առանց այդ թեմայի հետ կապված հարց հնչեցնելու՝ պետք է անդրադարձ կատարվեր, քանի որ Հայոց ցեղասպանության հարցն այն հարցն է, որը կազմում է Հայաստանի պետական քաղաքականության բաղկացուցիչ մասը»։
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ապրիլի 14-ին կգնա Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում, որտեղ նախատեսվում է նրա նախընտրական բանավեճը երկրի ղեկավարի պաշտոնի մեկ այլ թեկնածու Վլադիմիր Զելենսկու հետ:
Սուդանի Ազգային հետախուզության ու անվտանգության ծառայության ղեկավար Սալահ Գոշը հրաժարական է ներկայացրել:
«Եթե ամեն ինչ ճիշտ ուղղությամբ ընթանա, ապա ԱՄԸ-ն տեխնիկական աջակցություն կցուցաբերի այս բարեփախումներին, որոնք կարեւորագույն հենասյուներ կդառնան ինչպես ֆիսկալ կայունության այդպես էլ Հայաստանի աճի ներուժի զարգացման համար»:
Իսպանիայի Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«Առանց դրա վավերացման՝ հայկական կողմը չի կարող լիարժեք կերպով օգտվել այս համաձայնագրի հնարավորություններից»,- ասաց նա։
Բեռլինը Կիեւից ազատ ու արդար ընտրություններ է ակնկալում նախագահական արշավի երկրորդ փուլում:
Բրիտանիայի Անկախության կուսակցության (UKIP) նախկին առաջնորդ եւ ԵՄ-ից երկրի դուրս գալու մոլի կողմնակից Նայջել Ֆարաջը ապրիլի 12-ին պաշտոնապես «Brexit-ի կուսակցություն» է ստեղծել Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բեռլինում կայացած բանակցություններում պաշտպանել են ապրիլի 18-ից Դոնբասում զատկական զինադադար հաստատելու նախաձեռնությունը:
Առնվազն ինը մարդ է զոհվել Չինաստանի Գուանդունի նահանգի Շենչժեն քաղաքում մոլեգնող հեղեղումներից, որոնք առաջացել են հորդառատ անձրեւների հետեւանքով:
Ինդոնեզիայի իշխանությունները ցունամիի սպառնալիք եւ բնակչության մասնակի տարհանում են հայտարարել ապրիլի 12-ին Սուլավեսի կղզու ափերի մոտ տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը պաշտպանում է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին ղեկավար Մայքլ Փոմպեոյի, որն այժմ զբաղեցնում է պետքարտուղարի պաշտոնը, այն դիրքորոշումը, որ WikiLeaks կազմակերպության գործունեությունը կարող էր իրականացվել ի շահ Ռուսաստանի:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ եւ Ուկրաինայի Գերագույն ռադայում համանուն խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հորդորել է պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյին եւ նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկուն՝ հարգել նախագահի կարգավիճակը:
Գերմանիայի նախարարների կաբինետն Անվտանգության դաշնային խորհրդի գաղտնի նիստում հավանություն է տվել ռազմական տեխնիկայի արտահանմանը Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)։
Էվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորեայի կողմնակիցները ցույց են անցկացնելու WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապաստանից զրկելու՝ երկրի գործող նախագահ Լենին Մորենոյի կառավարության որոշման դեմ: