Բաժիններ՝

Բուլղարիայի նախագահն արձակել է խորհրդարանը

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հրամանագիր է ստորարգել փետրվարի 3-ին խորհրդարանն արձակելու և ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններ նշանակելու վերաբերյալ։

«Սահմանադրության հիման վրա նախագահ Ռումեն Ռադևն ստորագրել Է հրամանագիր փետրվարի 3-ին 48-րդ Ժողովրդական ժողովն արձակելու մասին: Պետության ղեկավարը խորհրդարանական ընտրություններ է նշանակել ապրիլի 2-ին», – հայտնել է Բուլղարիայի նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը մեկ այլ հրամանագրով փետրվարի 3-ից նշանակել է նոր տեխնիկական կառավարություն՝ Գիլիբ Դոնևի գլխավորությամբ:

Բուլղարիայի սոցիալիստները հունվարի 24-ին նախագահ Ռումեն Ռադևին էին վերադարձրել կառավարություն կազմելու մանդատը. երկրում արդեն երրորդ անգամ չէր հաջողվել նախարարների կաբինետ ձևավորել։ Այս առնչությամբ պետության ղեկավարը հայտարարել էր, որ շուտով կհայտնի խորհրդարանի արձակման օրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728