Բաժիններ՝

Իրանը պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման պատասխանատու Է համարում Իսրայելին

Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա կատարված հարձակման նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հարձակման պատասխանատվությունը կրում Է Իսրայելը, հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիդ Սայիդ Իրավանին:

«Նախնական հետաքննության (արդյունքները) վկայում են, որ սիոնիստական ​վարչակարգն Է (խմբ.՝ նկատի ունի Իսրայելը) պատասխանատվություն կրում Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա ահաբեկչական հարձակման համար, այս վարչակարգի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և դատապարտվում են»,- մեջբերել է ISNA գործակալությունը Իրավանիի նամակը, որն ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին։

«Իրանն օրինական և անկապտելի իրավունք ունի՝ ապահովելու իր ազգային անվտանգությունը և կոշտ հակազդելու սիոնիստական վարչակարգի կողմից ցանկացած սպառնալիքի կամ իրավազանցման ամեն անգամ, երբ դա անհրաժեշտ համարի»,- ընդգծել է Իրավանին։

Ինչպես գրում Է ISNA գործակալությունը, Իրանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իսրայելի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները։

Հունվարի 28-ին, երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում Սպահան քաղաքում անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրագործվել իրանական զինամթերքի գործարանի վրա։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակումը ձախողվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728