Բաժիններ՝

Ուկրաինական սննդամթերքով բեռնված հինգ նավ շարժվում Է Չինաստան, Եգիպտոս, Թուրքիա, Իսպանիա և Պորտուգալիա

Չորեքշաբթի օրը եգիպտացորենով, ցորենով և սոյայով բեռնված հինգ բեռնատար նավ դուրս Է եկել Ուկրաինայի նավահանգիստներից, հաղորդում է ուկրինական հացահատիկի արտահանման հարցով Համատեղ համակարգող կենտրոնը:

«Փետրվարի 1-ին հինգ նավ դուրս Է եկել ուկրաինական նավահանգիստներից, դրանք տեղափոխում են ընդհանուր առմամբ 216 719 տոննա հացահատիկ և այլ պարենամթերք՝ Սևծովյան հացահատիկի նախաձեռնության շրջանակներում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Manna նավը (51 405 տոննա եգիպտացորեն) ուղևորվում է Պորտուգալիա, Donna Judi նավը (33 000 տոննա ցորեն)՝ Իսպանիա։ Barra չորաբեռնատար նավը Թուրքիա է ուղևորվել 41 000 տոննա ցորենով։

Բացի այդ, The Ruler նավը Չինաստան կհասցնի 65 114 տոննա եգիպտացորեն։ Lolo Gate նավը Եգիպտոս կփոխադրի 16 500 տոննա ցորեն և 9700 տոննա սոյա։ Ուկրաինական նավահանգիստներ են ուղևորվում նաև չորաբեռնատար չորս նավ, որոնք չորեքշաբթի օրն անցել են ծովային հումանիտար միջանցքով։

Համատեղ համակարգող կենտրոնում հայտնել են, որ «նախաձեռնությանը մասնակցելու համար ներկայացվել Է 87 հայտ»։

«Փետրվարի 1-ի դրությամբ ուկրաինական երեք նավահանգիստներից արտահանված հացահատիկի և այլ գյուղմթերքի ընդհանուր ծավալը կազմում է 19 մլն 288 հազար 350 տոննա։ Ընդհանուր առմամբ, ներկա դրությամբ թույլատրվել է շարժվել 1390 նավի՝ 696-ը՝ ուկրաինական նավահանգիստներ ժամանելու և 694-ը՝ դուրս գալու համար», – ամփոփել են կենտրոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս