ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լուի Լ. Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լուի Լ. Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցային հարցերով ավագ խորհրդական

Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության, Բոնոն աշխատել է որպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ԱՄՆ ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար, Սբ. Աթոռում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար։

Նա նաև զբաղեցրել է Բասրայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնը, եղել է Ազգային անվտանգության խորհրդի անդամ և պետքարտուղարի տեղակալի խորհրդականը տնտեսական և բիզնեսի հարցերով:

Բոնոն երկկողմանի կաշխատի համախոհ գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության և միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ խթանելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը:

Տեսանյութեր

Լրահոս