«Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին մինչեւ ապրիլի 19-ը իր թեկնածությունները կառաջարկի արտաքին գործերի, պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ Անվտանգության ծառայության (ՈւԱԾ) եւ Գլխավոր դատախազության (ՈւԳԴ) ղեկավարների պաշտոնների համար, քանի որ այդ պաշտոնները նախագահի քվոտաներն են:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկիրը պատրաստ է միջազգային օգնություն ստանալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ)։
Նյու Յորքի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել Բրուքլինի շրջաններից մեկում կարմրուկ հիվանդության 300 գրանցված դեպքի կապակցությամբ:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայրենիք չի վերադառնա, քանի որ այստեղ նրան բանտն է սպասում:
Միացյալ Նահանգների Boeing ընկերությունը յոթնամյա ժամանակամիջոցում առաջին անգամ ամսվա ընթացքում 737 ընտանիքի ոչ մի մարդատար ինքնաթիռ չի վաճառել:
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի նահանգում առնվազն տասը մարդ է զոհվել արեւադարձային անձրեւների պատճառով, որոնք տարածաշրջանում սկսվել են ապրիլի 8-ին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ամերիկա-մեքսիկական սահմանին արգելապատի հատվածների կառուցման պարտավորագրեր է կնքել երկու մասնավոր ընկերությունների հետ:
Հարավային Կորեան դիտարկում է երկրի նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի գագաթնաժողովի անցկացման հնարավորությունն ապրիլի վերջին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 9-ին հեռախոսային բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հավաստել է, որ երկրի Ինքնապաշտպանության ուժերի հինգերորդ սերնդի F-35A ռմբակոծիչ-կործանիչը, որն ապրիլի 9-ին կորել էր ռադարների էկրաններից, Խաղաղ օվկիանոսն է ընկել Աոմորի հյուսիսային պրեֆեկտուրայի շրջանում:
Վենեսուելայի 20-ից ավելի նահանգներ են լույս ապրիլի 10-ի գիշերը մնացել առանց էլեկտրականության:
Տիրանայի օդանավակայանում զինված մարդիկ՝ կամուֆլյաժով եւ դիմակներով, հարձակվել են «Ավստրիայի ավիագծեր» ընկերության ինքնաթիռի վրա եւ մի քանի միլիոն եվրո գողացել ինքնաթիռից:
Եվրամիության (ԵՄ) 27 երկրների ղեկավարներն ապրիլի 10-ին Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ կքննարկեն Brexit-ի հետ կապված իրադրությունը:
Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» աջ կուսակցությունը Իսրայելի խորհրդարանական ընտրություններում 3,4 մլն ձայների հաշվումից հետո առաջ է անցել «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքից։
«Պարոն Փաշինյանը լավ հասկանում է, որ մեկ-երկու տարի անց ՀՀ բնակչությունը կցանկանա տեսնել, զգալ կոնկրետ պտուղներ նրա իշխանությունից` նյութական վիճակի բարելավում, աշխատավարձերի բարձրացում, ներդրումների ակտիվացում, որպեսզի աշխատի տնտեսությունը, որպեսզի մարդիկ ավելի լավ ապրեն»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու պլանները՝ ի պատասխան Եվրամիության կողմից իր արդյունաբերության սուբսիդավորման:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 9-ին Բեռլինում կայացած աշխատանքային նախաճաշի ընթացքում քննարկել են Brexit-ի հետաձգման հարցը:
Ճապոնիայում կորել է Ինքնապաշտպանության օդուժի հինգերորդ սերնդի F-35A կործանիչ-ռմբակոծիչը:
Եվրամիությունը (ԵՄ) պատրաստվում է պատասխան միջոցներ ձեռնարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) Boeing ընկերության համար ԱՄՆ-ի լրահատկացումների շուրջը վեճի շրջանակներում:
Եվրահանձնաժողովի ղեկավարի Ժան-Կլոդ Յունկերը հավաստիացրել է, որ իր պաշտոնը թողնելուց հետո չի անհետանա «եվրոպական պեյզաժից»։
Եվրամիության անդամ երկրները պատրաստ են հավանություն տալ հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետաձգմանը, եթե վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելի հետ գործարք կնքելու համար լրացուցիչ ժամանակն օգտագործելու իրական ծրագիր ներկայացնի:
Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատ) խոսնակ, երկրի առաջին նախագահի դուստրը՝ Դարիգա Նազարբաեւան, հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուների վերաբերյալ որոշումն ընդունելու են քաղաքական կուսակցությունները։
Ուկրաինայի Ազգային հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար Զուրաբ Ալասանիան հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի թեկնածուների պաշտոնական բանավեճերը պետք է կայանան ապրիլի 19-ին ստուդիայում, մնացյալը թոք-շոու է։
Ալժիրի Ազգի խորհրդի (խորհրդարանի վերին պալատի) ղեկավար Աբդելքադեր Բենսալեհն ապրիլի 9-ին հաստատվել է երկրի ժամանակավոր նախագահ:
Թեհրանի եւ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի դեմ Վաշինգտոնի գործողությունները արդյունք չեն տա:
Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նախկին նախագահ Ջեյքոբ Զումային կասկածում են Մուամար Քադաֆիի փողերի յուրացման մեջ:
Հունաստանում շարունակվում են հորդառատ անձրեւները, Կրետեում արտակարգ դրություն է հայտարարված:
Կալիֆոռնիայի նահանգից ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Էրիկ Սուոլուելը հայտարարել է 2020 թվականին Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու մայրը «Գրոմադսկե» հեռուստաալիքում կայացած զրույցի ընթացքում գնահատական է տվել պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին եւ պատմել, թե ինչու է իր որդին գնացել քաղաքականություն:
Ալժիրի խորհրդարանը, որն ապրիլի 9-ին ընդլայնված հատուկ նիստ է անցկացնում Ժողովրդական ժողովի (ստորին պալատի) եւ Ազգերի խորհրդի (վերին պալատի) ներկայացուցիչների մասնակցությամբ, հաստատել է, որ Սահմանադրության 102-րդ հոդվածի հիման վրա երկրի նախագահի պաշտոնը հայտարարված է թափուր: