Երբ Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի հետ ստորագրեցին փաստաթուղթ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, ՌԴ-ի համար բարդացավ հետագա քայլերի հարցում կողմնորոշվելը․ Լավրով

«Իրավիճակը բանակցային գործընթացում բազմաշերտ է»,- այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում՝ խոսելով Հայաստանում տեղակայվելու ՀԱՊԿ առաքելության պատրաստակամության ու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի որոշ դետալների մասին։

Նա նշեց, որ երբ Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են ուղիներ փնտրել Կովկասում իրավիճակի կայունացման համար, ՀԱՊԿ-ը կրկին պատրաստ է աջակցել։

«Եվ երբ բռնություն բռնկվեց անցյալ տարվա սեպտեմբեր ամսին, այնտեղ երկու կողմից մոտավորապես 300 մարդ զոհվեց, մենք անմիջապես ստացանք Հայաստանի խնդրանքը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը փորձագետների հատուկ առաքելության հետ մեկնեց սահման և բերեց ՀԱՊԿ առաքելության տեղակայման պլան ՀՀ-ի այն հատվածներում, որոնք սահմանակցում են Ադրբեջանի Հանրապետության հետ։

Այդ պլանը բավականին վաղուց պատրաստ էր, բայց ինքնին հայկական կողմը մեզ չէր շտապեցնում և արդյունքում արդեն Երևանում կայացած գագաթնաժողովում մենք ավարտեցինք համապատասխան որոշման տեքստի մշակումը, սակայն հայ գործընկերներն ասացին, որ իրենց այդ որոշումը հարկավոր է միայն այն դեպքում, եթե դրանում կատեգորիկ կերպով դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները։ Դրան ոչ բոլորն էին պատրաստ համաձայնել ոչ այն պատճառով, որ պատրաստվում էին ինչ-որ մեկին պաշտպանել, ինչ-որ մեկին՝ չպաշտպանել, պարզապես այս ողջ Ղարաբաղյան պատերազմի պատմությունը գնում է տասնամյակների խորք։

Եվ երբ երկար-երկար տարիներ Հայաստանն օկուպացրել էր 7 շրջանները, Ռուսաստանն առաջարկում էր բազմաթիվ տարբերակներ, որոնք դեռ ՀՀ նախկին իշխանությունը ոչ այնքան լավ ու դրական էր ընդունում, ցանկանալով պահպանել այդ տարածքները, որոնց նկատմամբ նա երբեք չէր ունեցել հավակնություններ․․․ Ուստի, այո, Ադրբեջանը վերադարձրեց այն տարածքները, որոնք իրեն են պատկանում»,- հարցի էությունը փորձեց այսկերպ ներկայացնել ՌԴ ԱԳ նախարարը։

Այնուհետև Լավրովը նշեց, որ ներկայումս, երբ և Հայաստանը, և Ադրբեջանը ԵՄ-ի հետ փաստաթուղթ ստորագրեցին Խաղաղության համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին 1991 թվականի դեկտեմբերի Ալմա Աթայի հռչակագրի պայմանների հիման վրա, ՌԴ-ի համար արդեն ինչ-որ կերպ բարդ է կողմնորոշվել հետագա քայլերի հարցում, քանի որ հռչակագրում ասվում է, որ նորանկախ պետությունների միջև սահմաններն անցնելու են միութենական հանրապետությունների վարչական սահմաններով։

«Իսկ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը եղել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ Այնպես որ, այստեղ իրավիճակը բազմաշերտ է։ Եվ այն փաստը, որ ՀԱՊԿ-ը այս բարդ իրավիճակում պատրաստել է ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության տեղակայման պլան, չափազանց կարևոր ձեռքբերում է։ Այդ առաջարկն առ այսօր էլ սեղանին է, և եթե մեր հայ ընկերները, դաշնակիցները դրանում մինչ այսօր հետաքրքրված են, այդ առաքելությունը կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում»,- ասաց Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728