Բաժիններ՝

Սուլեյման Սոյլուն Արևմուտքին մեղադրել է Թուրքիայի դեմ «հոգեբանական պատերազմի» մեջ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին ԱՄՆ-ի հայտարարությունների ֆոնին Ստամբուլում եվրոպական մի շարք երկրների հյուպատոսությունների փակումն անվանել է իրենց երկրի դեմ «հոգեբանական պատերազմ» ։

«Ամերիկան ​​և Արևմուտքը չեն ցանկանում, որ մենք անկախ և ազատ լինենք այս աշխարհագրության մեջ: Այն ժամանակ, երբ մենք նպատակ դրեցինք ներգրավել 60 միլիոն զբոսաշրջիկների, նրանք նոր հոգեբանական պատերազմ սկսեցին Թուրքիայի դեմ», – հավելել է նա:

«Բացահայտորեն ահաբեկչական հարձակումների հավանականության մասին հայտարարած, նման հնարավոր միջադեպերի վայրերը նշած երկրներից ոչ մեկը կապ չի հաստատել Թուրքիայի անվտանգության մարմիններից որևէ մեկի հետ»,-ասել է Թուրքիայի ՆԳ նախարարը:

Ստամբուլում Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի հյուպատոսությունները դադարեցրել էին աշխատանքը, աշխատանքը դադարեցնում է նաև Ֆրանսիայի հյուպատոսությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս