Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին՝ ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծության
Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին:
«Այս պահին Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ Է հասցնում Գազային: Մանրամասները կհաջորդեն», – նշված է իսրայելական բանակի Twitter-ի էջում։
Ավելի ուշ բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության բանակն ավիահարվածներ Է հասցնում զենքի արտադրության հետ կապված օբյեկտների:
https://twitter.com/IDF/status/1620962914214744064?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1620962914214744064%7Ctwgr%5Ec039f7e90796b2e00b5e4b0265ba43ba27c90f8f%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.armenpress.am%2Farm%2Fnews%2F1103143.html
«Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի տարածք հրթիռի արձակման՝ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները հարված են հասցրել քիմիական հումքի արտադրության օբյեկտին, ինչպես նաև զենքի արտադրության օբյեկտին, որը պատկանում էր «Համաս» ահաբեկչական կազմակերպությանը», – հայտնել է իսրայելական կողմը:
Զինվորականները նաև Գազայի հատվածից եկող «ահաբեկչական գործունեության» պատասխանատվությունը դրել են պաղեստինյան «Համաս» արմատական շարժման վրա՝ նշելով, որ հենց «Համաս»-ն է ,վճարելու Իսրայելի անվտանգությունը խախտելու գինը»:
Վերջին մի քանի օրերի ընթացքում իսրայելապաղեստինյան հակամարտությունը սրվել է: Երկու կողմերից էլ կան զոհեր:



