Բաժիններ՝

Թուրքիան իր անվտանգության մտահոգությունները հաշվի առնելու հարցում Շվեդիայից կոնկրետ քայլեր է ակնկալում. Մուստաֆա Շենթոփ

Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ Թուրքիան, առանց Անկարայի մտահոգությունները հաշվի առնելու, չի աջակցի Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելուն:

Նշվում է, որ հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ հակաիսլամական գործողությունները արտոնված են հենց Շվեդիայի իշխանությունների կողմից:

«Մի երկիր, որն անտեսում է ՆԱՏՕ-ի դաշնակցի՝ Թուրքիայի դեմ անվտանգության սպառնալիքները, չի կարող ակնկալել Անկարայի աջակցությունը դաշինքին միանալու հարցում»,-ասել է նա՝ մեկնաբանելով Անկարայի դիրքորոշումը՝ Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում:

Նա ընդգծել է, որ Թուրքիան Շվեդիայից Թուրքիայի անվտանգության մտահոգությունները հաշվի առնելու հարցում ոչ թե խոսքեր, այլ կոնկրետ քայլեր է ակնկալում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 23-ին նախարարների կաբինետի նիստից հետո կայացած հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է, որ Շվեդիան չպետք է ակնկալի, որ Անկարան կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիմումն այն բանից հետո, երբ Շվեդիայի իշխանությունները թույլ են տվել Ստոկհոլմում հակաթուրքական գործողություններ իրականացնել և այրել Ղուրանը:

«Նրանք, ովքեր թույլ տվեցին, որ նման խայտառակություն կատարվի Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան առջև, չպետք է մեզանից որևէ բարյացակամություն սպասեն ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց դիմումի առնչությամբ։ Եթե ​​Շվեդիան չի հարգում Թուրքիային, ինչպես նաև մուսուլմանների կրոնական զգացմունքները, ապա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում մեզանից ոչ մի աջակցություն չի ստանա», – Թուրքիայի ղեկավարի խոսքերն է մեջբերել «Անադոլու» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728