Էրդողանի հաղթանակի դեպքում, Թուրքիայի արտաքին պարտքը կմեծանա. ամերիկացի մասնագետ

Ամերիկյան «Vanguard Group Inc.»-ի ֆինանսական գծով տնօրեն Նիկ Էյզինգերը հեղինակավոր Bloomberg-ի հետ խոսել է Թուրքիայում կայանալիք ընտրությունների մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա ասել է, որ եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթի, երկրի արտաքին ֆինանսական պարտքը կմեծանա։ Իսկ եթե պարտվի, ապա թուրքական պարտատոմսերը կարող են եկամտաբեր լինել։ Էյզինգերը նաև ավելացրել է, որ թուրքական իշխանությունները վերջին վեց ամիսների ընթացքում հսկողության տակ են պահել լիրան՝ այն պահելով աստիճանական արժեզրկման գծում։ Ըստ նրա՝ շատ ներդրողներ նշել են, որ դա նպաստել է լիրայի գերարժևորմանը։

Էյզենգերն ասել է. «Այն սցենարում, որտեղ Էրդողանը պարտվում է, արտարժութային պարտատոմսերը կարող են լինել լավագույն տարբերակներից մեկը, որովհետև թուրքական լիրան, հավանաբար, կթուլանա նոր ղեկավարության օրոք»:

«RBC Global Asset Management Fund»-ի մենեջեր Լոուրենս Բենսաֆին կարծում է, որ նույնը կարող է լինել նաև բաժնետոմսերի շուկայում:

«Որոշ օտարերկրյա ներդրողներ կվերադառնան, եթե հարցումները ցույց տան, որ ընդդիմությունն առաջ է անցել», – ասել է Բենսաֆին: Այս պահին մեծ հետաքրքրություն կա, բայց անորոշությունը դեռ բարձր է։ Երբ գալիս է այդ պահը, արագ գործելու համար ներդրողներն իրենց գնահատականներն են տալիս»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031