
ՌԴ Բելգորոդի մարզում խոցվել է 4 հրթիռ, կա վիրավոր

ՄՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի մարզի երկնքում 4 հրթիռ է խոցել, 1 կին տուժել է: Այս մասին հաղորդել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր Telegram-ալիքում:
Նահանգապետը հավելել է, որ հրթիռի բեկորները վնասել են երկու մասնավոր տնային տնտեսություն։ Դեպքի վայր է մեկնել շտապ օգնության խումբը, ինչպես նաև Բելգորոդի շրջանի ղեկավար Վլադիմիր Պերցևը՝ օպերատիվ և շտապ օգնության ծառայությունների հետ միասին։
Ավելի ուշ նահանգապետը հստակեցրել է, որ բժիշկները տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության։
«Շտապ օգնության խումբը ուղեղի ցնցումով կնոջը տեղափոխում է հիվանդանոց: Բաց վերք չկա», – ասել է Գլադկովը։
«РИА Новости» գործակալությունը հաղորդում է, որ 2022 թ. փետրվարի 24-ից Բելգորոդի մարզը բազմիցս գնդակոծվել է Ուկրաինայի կողմից։ Մարզի ամբողջ տարածքում գործում է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ, իսկ տարածաշրջանի 15 բնակավայրերում գործում է արտակարգ իրավիճակի ռեժիմ