«Հիմա Ադրբեջանն ամբողջ աշխարհի առջև ասում է, որ թքած ունի Հաագայի դատարանի որոշման վրա, սա է իրավիճակը». Դավիթ Բաբայան

92-րդ օրն է՝ Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ՝ ադրբեջանական «բնապահպանները»  փակել են Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը։ 120 հազար արցախահայեր 3 ամսից ավելի  գտնվում են հումանիտար աղետի մեջ։

Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի ներկայացրած հայցը մասնակի բավարարելով՝  որոշում էր ընդունել՝ պարտավորեցնելով Ադրբեջանին իր ստանձնած պարտականությունների շրջանակներում ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան երկկողմանի տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Սակայն Ադրբեջանը չի շտապում կատարել միջազգային դատարանի որոշումը։ Միջազգային իրավական համագործակցության հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն օրերս ասուլիսի ընթացքում ասել էր՝ չնայած որոշման կատարման վերաբերյալ ժամկետ նշված չէ, ինչը նշանակում է, որ այն պետք է կատարվի որոշման ընդունումից անմիջապես հետո։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը խոսելով Հաագայի դատարանի որոշումն իրագործելուն ուղղված Արցախի քայլերի մասին, նկատեց՝ ձևեր կան, սակայն դա տեսական է։

«Պրակտիկայում Հաագայի դատարանի որոշումը Ադրբեջանի համար առոչինչ է։ Հիմա այդ նույն Հաագայի դատարանն առհասարակ հետաքրքրվո՞ւմ է՝ իր որոշումն իրականացնո՞ւմ են, թե՞ ոչ: Չի իրականացնում, ավելին՝ Արցախին մատակարարվող գազը նորից անջատում է։ Սրանք էլ ասում են՝ ապացույցներ չկան, որ գազը նորից Ադրբեջանն է անջատում։ Դե թող Հաագայի դատարանը մտածի՝ հաստատակա՞մ է իր որոշումներում, թե՞ հաստատակամ չէ։ Հիմա Ադրբեջանն ամբողջ աշխարհի առջև ասում է, որ թքած ունի այդ որոշման վրա, սա է իրավիճակը։

Կարդացեք նաև

Ամենայն հարգանքով արդարադատության, մարդու իրավունքների նկատմամբ, բայց դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ այդ ամենը ֆիկցիա է դարձել»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Խոսելով մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված դիվերսիոն գործողության մասին, որի արդյունքում ոստիկանության վիզաների վարչության 3 աշխատակից էին զոհվել, և այդ համատեքստում Ադրբեջանի պահանջից, որ Արցախը պետք է տանի ինտեգրացիոն քաղաքականություն, Դավիթ Բաբայանն ասաց, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ է ինտեգրացիան։ Դասական առումով ինտեգրացիան ունի հետևյալ բաղադրիչները՝ նախևառաջ իրավահավասարություն։

«Հավասար կողմերը կարող են, չէ՞, հավատարմագրվել, երկրորդը՝ կամավորություն, այս բաղադրիչները կա՞ն, թե՞ ոչ, իհարկե չկան՝ Ադրբեջանը չի ընդունում իրավահավասարություն, մենք չենք ուզում ինտեգրացիա, Ադրբեջանը պարտադրում է։ Բացի դրանից, ինտեգրացիայի համար պետք է հարաբերությունները նորմալ լինեն, հետևաբար՝ մենք դեմ ենք ոչ թե ինտեգրացիա հասկացությանն առհասարակ, այլ չենք ուզում Ադրբեջանի հետ ինտեգրվենք։ Թող Ադրբեջանը ճանաչի Արցախի Հանրապետությունը, մենք լինենք ազատ երկիր և մասնակցենք տարբեր ինտեգրացիոն գործընթացների, բայց սա չի նշանակում, որ այդ ամենը պետք է լինի ի հաշիվ մեր ինքնուրույնության, անկախության։ Իսկ Ադրբեջանի ուզածը գաղութացումն է և Արցախի ոչնչացումն է։ Այսինքն՝ այդ ինտեգրացիա բառն ուղղակի խոսք է, Ադրբեջանն այդ բառի տակ հասկանում է կլանում, ոչնչացում, գաղութացում»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ հումանիտար և տեխնիկական քննարկմանը և հարցին՝ այդ երկխոսությունը որևէ դրական արդյունք տվե՞լ է, Դավիթ Բաբայանը պատասխանեց.

«Մենք տեսանք, որ Բաքու-Ստեփանակերտ հումանիտար և տեխնիկական քննարկումից  հետո Ադրբեջանն Արցախում ահաբեկչություն իրականացրեց, որին զոհ գնաց երեք ոստիկան, որոնք վիզաների վարչությունից էին, այսինքն՝ որևէ կապ չունի զինված ուժերի հետ։ Դրանից հետո նաև փակել են գազամատակարարումը։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, իսկ աշխարհը լուռ ու կույր է, եթե չասենք՝ առհասարակ անտարբեր է։ Ինչպե՞ս է ստացվում, որ աշխարհն այս կամ այն վայրում որևէ իրադարձություն տեղի ունենալուց, եթե իր շահերից է բխում, բարձրաձայնում է, այս մեկին ասում է՝  ագրեսոր է, այն մեկին՝ այլ բան։ Ադրբեջանն ամբողջ աշխարհի առջև կոտորած է իրականացնում, Միջազգային դատարանը որոշում է ընդունում, իսկ Ադրբեջանն ասում է՝ թքած ունեմ։ Ավելին՝ Եվրոպան Ադրբեջանին հայտարարում է իր ռազմավարական գործընկերը»։

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031