
Իսրայելական երկու կործանիչներ հրթիռային հարված են հասցրել Սիրիային

Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու կործանիչներ հրթիռային հարված են հասցրել Սիրիային, վնասվել են գիտահետազոտական կենտրոնների շենքերը, զոհվել է երեք մարդ: Ճեպազրույցում այս տեղեկությունը հայտնել Է արաբական հանրապետությունում Հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի վերահսկման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, դերծովակալ Օլեգ Գուրինովը։
«Մարտի 12-ին ժամը 07:14-ից մինչև 07:23-ը Իսրայելի ռազմաօդային ուժերի F-16 երկու մարտավարական կործանիչները Լիբանանի հյուսիսային հատվածից հրթիռային հարված են հասցրել, ինչի հետևանքով Մասյաֆ և Սաֆսաֆա բնակավայրերում վնասվել են գիտահետազոտական կենտրոնների շենքերը», – ասել է Գուրինովը։ Նա հավելել է, որ սիրիական կողմի տվյալներով՝ հրթիռակոծության հետևանքով զոհվել է երեք մարդ։