Աշխարհի այս հատվածում պատերազմները չեն ավարտվում արդեն հինգ հազար տարի. Տարոն Սիմոնյան

Տարոն Սիմոնյանը գրում է. «Առաջին Աշխարհամարտը Եվրոպայում «ավարտվեց» Երկրրորդ Աշխարհամարտի վերջում, բայց շարունակվում է Մերձավոր Արևելքում, որովհետև աշխարհի այս հատվածում պատերազմները չեն ավարտվում արդեն հինգ հազար տարի: Դրանք միայն հետաձգվում են մինչև ավելի հարմար պահը:

Տարածքն է այդպիսին, մարդիկ են այդպիսին, կյանքի ու ժամանակի փիլիսոփայությունն է այդպիսին, մետաֆիզիկան է այդպիսին:

Ոչ հեռավոր ապագայում գծվելու են Մերձավոր Արևելքի ազգերի ու պետությունների նոր սահմաններ:

Կախված նրանից՝, որ ազգերն ավելի կազմակերպված կլինեն, ավելի արդյունավետ կօգտագործեն սեփական ներուժն ու ռեսուրսները, ավելի շատ կսիրեն կյանքն ու պայքարը, նրանք էլ կշահեն հերթական շրջափուլում:

Այս գործընթացում չկա ո՛չ միստիկա, ո՛չ անտեսանելի ձեռքի ուղղորդում, ո՛չ գաղտնի տեսություն, ո՛չ այլմոլորակայինների կամ փրկիչների նոր գալուստ: Կա չոր հաշվարկ ու ամենօրյա կազմակերպված աշխատանք:

Լացն ու ինքնախարազանումը, ներսում հիվանդներով ու հանցագործներով արդարանալը, դրսում մեղավորներ փնտրելը սեփական թուլությունից ծնված խղճահարություն առաջացնելու մոլուցք է՝ ուղղված անորոշ «հանդիսատեսին»:

Բայց աշխարհի այս հատվածում հանդիսատես չկա, բոլորը խաղացող են. պատրաստվում են հերթական պատերազմում հավակնել ավելի մեծ բաժնի, այդ թվում՝ քո հաշվին:

Միակ բանը, որ պատմությունը չի վերացնի այս տարածաշրջանից, ՊԱՅՔԱՐԻ նկատմամբ ակնածանքն է և ատելությունը նրանց նկատմամբ, ովքեր հանձնվում են …

Հ.Գ.
#սկզբիցպետքէսկսենք , մարդ անհատի ձևավորումից …»։

Տեսանյութեր

Լրահոս