Նեթանյահուն կկասեցնի բողոքի ալիք բարձրացրած դատական ​​բարեփոխումները

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոալիցիայի իր գործընկերներին հայտնել է դատական բարեփոխումների օրինագիծը կասեցնելու մասին:

KAN հեռուստառադիոընկերության տվյալներով՝ նախաձեռնության գլխավոր գաղափարախոս, արդարադատության նախարար Յարիվ Լևինը հասկացել է, որ «այլ ընտրություն չկա»։

Նշվում է, որ մնում է դրանում համոզել Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրին՝ կաբինետի ամենածայրահեղ աջ անդամներից մեկին։ Նեթանյահուի կառավարության առաջարկած օրենքների փաթեթն զգալիորեն սահմանափակում է Գերագույն դատարանի լիազորությունները և կառավարությանը վերահսկողություն Է տալիս դատավորների նշանակման նկատմամբ: Քնեսեթի հատուկ հանձնաժողովը դրան հավանություն Է տվել երկրորդ և երրորդ ընթերցմամբ։

Օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է մարտի 15-ին, ստացել է «Դերիի օրենք 2.0» ոչ պաշտոնական անվանումը այն բանի համար, որ հնարավոր ճանապարհ Է հարթում ներքին գործերի նախկին նախարար Արիե Դերիի վերադարձի համար, որին վարչապետը հեռացրել Էր Գերագույն դատարանի համապատասխան որոշումից հետո՝ կապված նախկին դատվածությունների հետ։

Իսրայելում բարեփոխումների դեմ բողոքները չեն հանդարտվում արդեն տասներկուերորդ շաբաթն անընդմեջ։

Տեղական ԶԼՄ-ների գնահատումներով՝ անցած կիրակի փողոց էր դուրս եկել ավելի քան 600 հազար մարդ:

Ցույցերի նոր ալիքի պատճառ է դարձել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնանկությունը. նա Նեթանյահուի կառավարության առաջին առանցքային նախարարն Էր, որը դեմ Է հանդես եկել նոր օրենքների ընդունմանը։ Այսօր Իսրայելում համազգային գործադուլ է հայտարարվել: Երկրի նախագահը Նեթանյահուին կոչ է արել կասեցնել նախագիծը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031