
Միսիսիպիում մահացու պտտահողմից հետո նոր փոթորիկների են սպասում

ԱՄՆ Միսիսիպի նահանգում կարող է եղանակն ավելի վատթարանալ այն բանից հետո, երբ տորնադոները 26 մարդու մահվան պատճառ են դարձել: Միսիսիպիի նահանգապետ Թեյթ Ռիվզը հայտարարել է, որ նահանգի մի մասում դեռ զգալի վտանգը պահպանվում է:
Հարյուրավոր մարդիկ տեղահանվել են հզոր պտտահողմերից հետո, որոնք պատուհասել են Միսիսիպի և Ալաբամա նահանգներին մարտի 24-ի գիշերը: Միսիսիպիում տորնադոն առնվազն 25 մարդու մահվան պատճառ է դարձել, հարևան Ալաբամայում տարերքից 1 մարդ է մահացել:
Պտտահողմերի պատճառով ավերվել են տներ, արմատախիլ են եղել ծառեր, շրջվել մեքենաներ, պոկվել են էլեկտրալարերը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել և դաշնային ռեսուրսներ տեղակայել ամենաշատ տուժած քաղաքներում որոնողափրկարարական աշխատանքներին օգնելու համար:
Մինչ ընթանում են պտտահողմերի հետևանքների վերացման աշխատանքները, նահանգային իշխանությունները նախազգուշացրել են նոր փոթորիկների մասին:
BBC –ն նշում է, որ առայժմ հստակ չէ, թե որքանով է կլիմայի փոփոխությունն ազդում փոթորիկների հաճախականության վրա, սակայն հայտնի է, որ ծովի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացումը տաքացնում է օդը, հետևաբար, ավելի շատ էներգիա է հասկանալի դառնում փոթորիկների, ցիկլոնների և թայֆունների առաջացման համար: