Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում ավտոբուսի վթարի հետևանքով կա առնվազն 20 զոհ

Առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 29-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող Ասիրի նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։

Al Ekhbariya հեռուստաալիքի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել արգելակային համակարգի անսարքության պատճառով։ Ավտոբուսը, կորցնելով կառավարումը, բախվել է մարդատար մեքենայի, կողաշրջվել և բռնկվել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որը գտնվում է Ուկբա Շիար բնակավայրում՝ վթարի վայրից ոչ հեռու։

Տուժածներից շատերը ստացել են լուրջ այրվածքներ, նրանց շտապ բուժօգնություն է ցուցաբերվել։ Ինչպես նշում Է հեռուստաալիքը, ավտոբուսն Ասիրի նահանգի Խամիս Մուշեյթից ուղևորվում Էր Մեքքա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս