Բաժիններ՝

Տիրանայում գնդակոծել են Ալբանիայի հեռուստաընկերության գրասենյակը

Անհայտ անձինք մարտի լույս 27-ի գիշերը գնդակոծել են Տիրանայում Ալբանիայի Top Channel հեռուստաալիքի գրասենյակի շենքը։ Ինչպես հաղորդվում է հեռարձակողի կայքում, հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության աշխատակիցը:

Միջադեպը տեղի Է ունեցել մոտավորապես ժամը 01:00-ին (Երևանի ժամանակով 03:00-ին): Պատահարի հանգամանքները պարզվում են։ Ավելի ուշ Տիրանայի պրեֆեկտուրայի մայրուղիներից մեկում հայտնաբերվել է այրված ավտոմեքենա, որը, նախնական տվյալներով, պատկանում է կասկածյալներին։

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման իրավապահ մարմիններին արագ արձագանքման կոչ է արել։ «Top Channel-ի դեմ հանցավոր ագրեսիան, որը հանգեցրել է ուժային կառույցների աշխատակցի մահվան, հստակ արձագանք Է պահանջում իրավապահ մարմինների կողմից», – մեջբերում Է հեռուստաալիքն Ալբանիայի կառավարության ղեկավարի խոսքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031