Բոլիվիան և Պարագվայն ավարտել են երկրների միջև սահմանի սահմանագծումը. գործընթացը մեկնարկել էր 1938 թվականից` Չակոյի պատերազմի (1932–1935 թթ.) ավարտից հետո։ Այս մասին հաղորդել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրների։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը քաղաքական քարտեզի վրա կարևոր տեղ է զբաղեցնում։
Երբ և եթե որևէ եվրոպական երկիր ցանկանա լուրջ երկխոսություն վերսկսել, մենք նախևառաջ կլսենք, թե ինչ կա նրանց մտքում, ինչ կարող են նրանք առաջարկել։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել համաձայնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին՝ պայմանով, որ Վաշինգտոնը երաշխավորի պատերազմն ավարտելու հարցում Ռուսաստանի իրական պատրաստակամությունը։
Ռուսաստանը բազմիցս ընդգծել է, որ չի պատրաստվում հարձակվել արևմտյան երկրների վրա և դրանով զբաղվելու որևէ շահագրգռվածություն չունի։ Սակայն եթե Եվրոպան, որը պարբերաբար խոսում է ՌԴ-ի դեմ պատերազմի նախապատրաստվելու մասին, հարձակվի Ռուսաստանի վրա, դա արդեն բոլորովին այլ պատերազմ կլինի, և այն շատ կարճ կլինի, ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Երիտասարդության միջազգային փառատոնում, […]
ԱՄՆ զինվորականները վատնել են մինչև 70 Patriot կալանավորող հրթիռ և մեկ տասնյակից ավելի Thaad կալանավորող հրթիռներ, ընդհանուր առմամբ՝ շուրջ 80 միավոր, անցյալ շաբաթ Հորդանանում ԱՄՆ օբյեկտների ուղղությամբ Իրանի պատասխան հարվածներից մեկը հետ մղելու համար, որն ի վերջո չի հաջողվել ամբողջությամբ հետ մղել, հայտնում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Լիբանանի վճռաբեկ դատարանի դատախազ Մոհամմադ Սաաբը գործը քննող դատավոր Թարեք Բիթարին ներկայացրած եզրակացության մեջ առաջարկել է մեղադրանք առաջադրել Աունին։ Դատական պաշտոնյայի խոսքով՝ նախկին նախագահը նաև հարցը չի փոխանցել երկրի Բարձրագույն պաշտպանության խորհրդին։
Եթե խոսենք Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Եվրամիություն ձգտումների մասին, ապա կարող են խաբել և հաստատ, կարծում եմ, կխաբեն Եվրամիության իշխանությունները։
Մեր ամերիկացի գործընկերներն առաջարկում են մեզ վերսկսել երկկողմ երկխոսությունը։ Մենք առանձին շփումներ վարում ենք, բայց լիարժեք երկխոսության համար անհրաժեշտ է նորմալացնել հարաբերությունները
Թաչին, որը դատվում էր պարտիզանական շարժման երեք այլ նախկին առաջնորդների հետ, Հաագայում գործող դատավորների կազմի կողմից մեղավոր է ճանաչվել սպանության, խոշտանգումների, դաժան վերաբերմունքի և կամայական կալանավորման համար։
2026 թվականին նույն կազմակերպությունը հաստատել է նաև Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարի, Սուրբ Հակոբ եկեղեցու և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ոչնչացումը։
ԱՄՆ նավթային ընկերությունները հայտարարել են համաշխարհային վառելիքային ճգնաժամի սկսվելու մասին, որի մասին ոլորտի ղեկավարները վերջին ամիսներին նախազգուշացնում էին։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը Կանադային առաջարկելու է դառնալ միության ասոցացված անդամ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանը երկու անգամ անօդաչու թռչող սարքերով փորձել է հարձակվել իր ինքնաթիռի վրա, երբ այն թռել է Մոլդովայի տարածքով։ Ուկրաինայի նախագահն այս մասին պատմել է CBS News-ին տված հարցազրույցում, գրում է Европейская правда-ն։
Եմենի հութիները հայտարարել են, որ երկրի Մարիբ նահանգի օդային տարածքում խոցել են Սաուդյան Արաբիայի «F-15» կործանիչ։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Չինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռազմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը։ Այդ մասին հայտարարել է ՉԺԿ արտաքին գործերի նախարար Վան Ին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ:
Հունգարիայի Պետական ակտիվների վերադարձման և պաշտպանության նոր Ազգային վարչության ղեկավար Աննա Ունգերը, նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի հայտարարություններից հետո, խոստացել է պաշտպանել գերատեսչության աշխատակիցներին սպառնալիքներից և ճնշումներից, հայտնում է Euractiv-ը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի շուրջ իր երկրի քաղաքականությունը չպետք է ենթարկվի Իսրայելին։ Այս մասին Վենսը հայտարարել է All-In Podcast-ի կազմակերպած կոնֆերանսում։
Իրանի շուրջ հակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով Եվրամիությունը 90 մլրդ եվրո է կորցրել։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ։
Իրանի դեմ ԱՄՆ-ի վեց ամիս շարունակվող պատերազմը Վաշինգտոնին արդեն արժեցել է 38 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակը (CBO), փոխանցում է Reuters-ը։
Ավելի վաղ Պակիստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ այս փուլում Մեքքայի համաձայնագրի ընդլայնման հարցը չի քննարկվում։
Պաղեստինի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ Գազա քաղաքի արևմտյան հատվածում ապաստարան հանդիսացող շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, որոնցից հինգը երեխաներ են։ Եվս 14 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել: Նրա խոսքով՝ պաղեստինցիների վերաբնակեցման ծրագիրը կիրականացվի։
ԵՄ-ն մինչև 12 միլիարդ եվրոյի ներդրումներ կներգրավի Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան ԵՄ շուկային կապելու համար: Այս մասին ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հայտարարելով ԵՄ նոր միջազգային նախագծի մասին, որը պետք է Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան ուղղակիորեն կապի եվրոպական շուկայի հետ։ Ծրագիրը զարգանալու է «Միջին միջանցք» անունով հայտնի տրանսպորտային երթուղու շրջանակում։
Գերատեսչությունը նաև դատապարտել է վիճելի տարածքում բիզնես վարելու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից հանձնարարականների հրապարակումը։
Ըստ դրա տեղեկությունների՝ ամերիկացի առաջնորդին հաջողվել է զգալի գումարներ վաստակել արտասահմանյան ընկերությունների հետ գործարքների և կրիպտոարժույթի հաշվին: Ինչպես նշում է ամսագիրը, ամերիկյան պատմության մեջ ոչ ոք քաղաքականությունից այսքան շատ չէր վաստակել։
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին հայտնել է, որ Թագավորական ռազմաօդային պաշտպանության ուժերը որսացել են անօդաչու թռչող սարքը՝ նախքան դրա մուտքը սահմանափակ թռիչքային գոտի։
NBC4 Los Angeles-ի հաղորդավարուհի Քոլին Ուիլյամսն ուղիղ եթերում հաստատել է, որ հեռուստաալիքի ուղղաթիռը վայր է ընկել մոտավորապես երեկոյան ժամը 19:00-ին։
Կորպուսից նաև հայտնել են, որ ՀՕՊ համակարգը գործել է Իրանի պաշտպանության միասնական ազգային ցանցի կազմում։