Նեպալում օգոստոսի վերջին տեղի ունեցած ավերիչ հեղեղումների հետևանքով անհետ կորածների ցուցակում ավելացվել է ևս հազար մարդու անուն։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին EFE գործակալությանը հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային վարչության մամուլի քարտուղար Շանթի Մահաթը։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ սեպտեմբերի 18-ին կայցելի Ուկրաինա, որտեղ, ի թիվս այլոց, կհանդիպի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Այդ մասին տեղեկացնում է NV-ն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն է։
Թուրքիայում Ուկրաինայի դեսպանատունն Ուկրաինայի անկախության 35-ամյակի կապակցությամբ ընդունելություն է կազմակերպել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ մտադիր է օրենք ընդունել՝ Իսրայելի զինվորներին զրպարտող անձանց քաղաքացիությունը չեղարկելու համար։ Այս սպառնալիքի հասցեատերերը օրերս Վենետիկի կինոփառատոնում գլխավոր մրցանակներից մեկը ստացած «NAZA» վավերագրական ֆիլմի իսրայելցի ռեժիսորներն են։ Ֆիլմը պատմում է Գազայում զինվորների կողմից խաղաղ բնակիչների սպանությունների մասին։ Այն հիմնված է հետախուզության աշխատակիցների և զինվորների անանուն հարցազրույցների վրա։
«Ռուսական ռազմաբազան Հայաստանին պետք չէ, ուզում են հանել՝ թող հանեն, վաղը կարող են հանել»,- այսօր լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը նոր շեշտադրում է հաղորդում վերջին շաբաթներին հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում հայտնված ամենազգայուն թեմաներից մեկին՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հետագա ճակատագրին։
Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում գտնվող Վանդենբերգի տիեզերական ուժերի ռազմաբազայից։ Առաքելության վերաբերյալ տվյալները խիստ գաղտնի են։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին Անկարայում հանդիպել է Իրանի ներքին գործերի նախարար Իսքանդար Մոմինիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և «Քուրդիստանի համայնքների միության» (KCK) կազմակերպությունների լուծարման ու զինաթափման հարցերը։
Պեկինում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարությունում, անցկացվել են Եվրասիական տնտեսական միության օրերը։ Միջոցառումներին մասնակցել են ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևը, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը, Չինաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ինչպես նաև երկու կազմակերպությունների անդամ երկրների պետական մարմինների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ։
Մոսկվայի և Երևանի հարաբերություններում փոփոխություններ չկան։ Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը նրանց առաջին առանձնազրույցն էր Հայաստանում հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո, ավարտվեց նույն դիրքերում։
Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը կարող է ձգվել տասնամյակներ կամ վերաճել համաշխարհային երրորդ պատերազմի, եթե գործողություններին ներգրավվի ՆԱՏՕ-ն։ Ըստ РИА Новости-ի՝ Digi24 ՀԸ-ի եթերում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի «Ազգային միավորում» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը։
Իսրայելական «The Jerusalem Post» թերթն անդրադարձել է վերջին շրջանում Թուրքիայի ու Սիրիայի հարաբերությունների ակտիվացմանը։
ԱՄՆ-ն պետք է պատրաստ լինի մարտնչելու և հաղթելու 21-րդ դարի ճակատամարտերում Լուսնի վրա կամ դրա շուրջ: Այս մասին պաշտպանական արդյունաբերության համաժողովում հայտարարել է Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը, հայտնում է Washington Times-ը:
Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների անվտանգության ղեկավարներին ընդունելու ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է միջազգային իրավունքի խախտման խնդիրներից:
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հայտարարել է «անհապաղ և պատշաճ կերպով հաշվի առնելու գոյաբանական վտանգները»՝ կապված այն բանի հետ, որ արհեստական բանականությունը կարող է հայտնվել «ոչ հուսալի ձեռքերում»: Այս մասին նա ասել է առաջատար տեխնոլոգիական ընկերությունների՝ Nvidia, Google DeepMind, OpenAI, Anthropic ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով Սաուդյան Արաբիայից մատակարարումների հետաձգման և չեղարկման ֆոնին եվրոպացի առաջնորդները շտապ միջոցառումներ են ձեռնարկում նավթի գների աճը կանխելու համար։
Չինաստանը գաղտնի դիմել է Թեհրանին՝ խնդրելով օգնել զսպել Եմենի հութիներին այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան դիմել էր Պեկինին անցյալ շաբաթ սաուդցիների դեմ հութիների ձեռնարկած ռազմական հարձակման հետ կապված: Այս մասին Reuters լրատվական գործակալությանը հայտնել են իրանական երեք աղբյուրներ:
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին պատմել է, թե ինչպես է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գարնանը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ իրեն նվիրել Սպիտակ տան խորհրդանշական «բանալին»:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վաս Պիտալուգային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից։
Երևանում «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «արևմտյան Ադրբեջան» խոսույթը լրջագույն մարտահրավեր է և սպառնալիք Հայաստանի Հանրապետության համար, ինչպես նաև` տարածաշրջանային անվտանգության և հաստատված խաղաղության:
Ղազախստանի «Կոկտալ» ուսումնական զորավարժարանում մեկնարկել է ՀԱՊԿ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հավաքական արագ արձագանքման ուժերի հետ համատեղ «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ հրավիրել է երկրի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների առաջնորդներին՝ քննարկելու միջազգային իրավիճակի կտրուկ վատթարացումն ու դրա հետևանքները Ֆրանսիայի համար, գրում է Le Figaro-ն։
Չափավոր կոալիցիոն կուսակցության առաջնորդ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ հեռանում է Շվեդիայի վարչապետի պաշտոնից։ Նա պաշտոնաթողության խնդրանքով դիմել է խորհրդարանի խոսնակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խոսնակին ուղղված նամակը նա հրապարակել է X սոցիալական հարթակում։
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) քննարկում է Հորդանանի, Հարավաֆրիկյան Հանրապետության և Զիմբաբվեի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերի կնքման հեռանկարները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ PISA 2025 միջազգային գնահատման առաջին արդյունքների հրապարակումը երկրում մասնագիտական, հանրային ու քաղաքական շրջանակների քննարկման առարկան դարձավ օրեր շարունակ․ փնտրում էին մեղավորների։
Ֆրանսիան Ռուսաստանի դեմ չի պատերազմում, սակայն երկու երկրների միջև խաղաղության վիճակի մասին խոսել նույնպես չի կարելի։ Այս մասին LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները Մոսկվայի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ընդլայնելու ուղղություն են որդեգրել։ ՌԴ ԱԽ գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում նա Երևանին մեղադրել է նաև ռուսական կապիտալով ձեռնարկությունների «ռեյդերական զավթման» մեջ։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է Իսրայելի հետ համատեղ ձեռնարկություն բացելու մասին՝ իսրայելական տեխնոլոգիաներով ռազմական անօդաչու թռչող սարքեր հավաքելու համար։
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 17-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 363.5 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.04 դրամով և կազմել 417.23 դրամ: