Զելենսկին ընդգծել է, որ Կիևը լարվածության թուլացմանն ուղղված քայլեր կձեռնարկի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը երաշխավորի պատերազմն ավարտելու հարցում Ռուսաստանի իրական պատրաստակամությունը։
Նախարարը նշել է, որ Կիևի վարչակարգը չի հարգում կյանքի հիմնարար իրավունքը։
Նա հիշեցրել է, որ ՌԴ-ի դեմ մտցվել է ավելի քան 30,000 պատժամիջոց, ինչը երկու անգամ ավելի է, քան մյուս բոլոր երկրների նկատմամբ միասին վերցրած։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հարցերով զբաղվող հանձնաժողովը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրինագծին և այն ուղարկել Ներկայացուցիչների պալատի քննարկմանը։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։
Սեպտեմբերի 15-ի կեսգիշերից անմիջապես հետ ՆԱՏՕ-ի կործանիչը Լիտվայի օդային տարածքում խոցել է անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), հայտնել է Լիտվայի ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 12-ին իշխանությունները դիզելային վառելիքի արժեքը բարձրացրել են 40%-ով, բենզինը՝ 26-28%-ով, գազը՝ մոտ 9%-ով:
Մեծածավալ հակամարտությունների ռիսկերը, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար, աճում են․ «Национальная оборона» ամսագրի հետ զրույցում նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։
Գիշերը Տագանրոգը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հրթիռային հարձակման: Հարձակման հետևանքով վնասվել են Ozon-ի պահեստը, բնակելի տներ և ուսումնական հաստատություն։ Այս մասին հայտնել է ՌԴ Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը:
Սաուդյան Արաբիայի Աբհա քաղաքի նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել Եմենի հարվածների հետևանքով։ Այս մասին հաղորդում է իրանական IRIB հեռուստաընկերությունը:
Եվրոպական երկրները Հայաստանը դիտարկում են որպես ռեսուրսների, աշխատուժի և սեփական ապրանքների ու ծառայությունների իրացման շուկա։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը դուրս բերելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը կորոշի՝ Միացյալ Նահանգները կհամաձայնի՞ արդյոք վերսկսել բանակցությունները Իրանի հետ։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ կմեկնի Նյու Յորք։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
2026 թվականի առաջին 8 ամիսներին Վրաստանում և Սիրիայում նավթի ներմուծումն ամբողջությամբ բաժին է ընկել Ռուսաստանին, ասված է ռուսական էներգառեսուրսներից գլոբալ կախվածության վերաբերյալ Ուկրաինայի իշխանությունների զեկույցում։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայի անդամ Անդրեյ Սլեպնևը հանդիպել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ։
Եվրոպայում գազի բորսայական գները շարունակում են աճել՝ հասնելով մինչև 5%-ի և 2022 թվականի դեկտեմբերի 22-ից ի վեր առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցելով 1000 դոլարը, վկայում են լոնդոնյան ICE բորսայի տվյալները։
«Դավիթ Խուդաթյանն այսօր Վիեննայում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ։ Անդրադարձել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին, ինչպես նաև նոր ատոմակայանի մոդելի ընտրության հետ կապված հարցերին»։ ՏԿԵ նախարարություն
Իսրայելը շարունակելու է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների ոչնչացման գործողությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, կրիտիկական ենթակառուցվածքներին և լոգիստիկ կենտրոններին, եթե գործընկերները կարողանան ապահովել Մոսկվայի կողմից նույնպիսի պարտավորությունների ստանձնումը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Սյունիքի շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական և անվտանգային միջավայրը չի սահմանափակվում Իրանի անվտանգային նկատառումներով, տարածաշրջանում երկարաժամկետ ներկայություն ապահովելու ԱՄՆ-ի ձգտումներով և թուրք-ադրբեջանական նպատակադրումներով։ Դրա ձևավորման վրա ներգործում են նաև Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի երբեմն էապես տարբերվող, բայց փոխկապակցվող ռազմավարական շահերը։
Ես հենց նոր զեկույց ստացա այն մասին, որ Միացյալ Նահանգները պատմության ընթացքում ավելի շատ բարձրորակ զենք է արտադրում, քան երբևէ։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
2026 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 23.2%-ով։
Ճգնաժամի մեջ գտնվող Իրանը ցանկանում է արագ և վճռականորեն գործարք կնքել։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պահեստազորի գնդապետ, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն է:
Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։
«Հայաստանի Սահմանադրությունը՝ որպես պարտավորություն, պետության համար սահմանում է Հայաստանից դուրս գտնվող հայկական պատմամշակութային, հոգևոր արժեքների պահպանության հարցը և նույնիսկ այն պարագայում, երբ որ Հայաստանի իշխանություններն Արցախն Ադրբեջան են հռչակել, նույնիսկ այդ պարագայում սահմանադրական այդ նորմը որևէ ձևով իր ուժը չի կորցրել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ընթացքում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Բաքվում հավատարմագրված դիվանագետների այցելությանն օկուպացված Արցախ։
Բրիտանական Isembard ստարտափը Լոնդոնի կենտրոնում բացել է Երկրորդ աշխարհամարտից ի վեր խոշորագույն ռազմարդյունաբերական գործարանը, որը մասնագիտացված է բարձր տեխնոլոգիական ռազմական բաղադրիչների արտադրության մեջ։ Այս մասին սեպտեմբերի 14-ին հայտնել է Financial Times պարբերականը՝ հղում անելով ընկերության ղեկավարությանը։
Սեպտեմբերի 14-ին Հայաստան են ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի Արևելյան Եվրոպայի, Ասիայի հետ երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ներկայացուցիչները՝ ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Նիլս Հեյկո Հաթերի գլխավորությամբ։