Առևտրային վառելիքի պաշարներն ամբողջ աշխարհում սպառվում են արդեն ավելի քան կես տարի, և նավթի ռազմավարական պահուստների հետագա օգտագործման հնարավորությունները գրեթե սպառված են, նշվում է հոդվածում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպելու ծրագրերի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
#ՀԻՄԱ. ՌԴ ԱԳՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԲՐԻՖԻՆԳԸ. #ՈՒՂԻՂ
Եթե Ռուսաստանը որոշի Հայաստանի համար գազի գինը թանկացնել, ապա այն երկակի էֆեկտ կարող է ունենալ մեր տնտեսության համար։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` անդրադառնալով հարցին` արդյոք քննարկվում է գնաճային այս պրոցեսների ենթատեքստում այն, որ դիմացը ձմեռ է և բացի առևտրային սահմանափակումներից, ՌԴ–ից նաև զգուշացումներ են գալիս գազի գնի հնարավոր թանկացման մասին։
Կոնգոյում Էբոլա վիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 7258-ի. այս մասին հայտնել է երկրի Հանրային առողջության ազգային ինստիտուտը (INSP):
Ըստ հրապարակման՝ դիվանագետն ասել է, որ Եմենն ԱՄՆ-ից խնդրել է վերսկսել աջակցությունը երկրի զինված ուժերին և հումանիտար ծրագրերին։ Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան նույնպես փորձում է Սպիտակ տան ուշադրությունը հրավիրել ստեղծված իրավիճակի վրա։
Միացյալ Նահանգներն առաջին անգամ խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել Երկրի ուղեծրում։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Օդային, տիեզերական և կիբեռպատերազմի համաժողովում ելույթ ունենալով՝ Ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնքը հայտարարել է, որ այս զենքերն անհրաժեշտ են ամերիկյան ուժերը «զարգացող սպառնալիքներից» պաշտպանելու համար։ Նա չի մանրամասնել զենքի հնարավորությունները և չի նշել, թե երբ […]
Ուկրաինական ճգնաժամը կարող էր լուծվել մեկ տարի առաջ
Դատարանը նշել է, որ «հավանականությունը փոքր է», որ վարչակազմը հաջողության կհասնի դատական արգելքի վիճարկման հարցում։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են տարածաշրջանի պետությունների միջև համակարգման բարելավման կենսական անհրաժեշտությունն՝ Իսրայելի կողմից «Լիբանանի և տարածաշրջանի այլ երկրների դեմ ուղղված էքսպանսիոնիստական քաղաքականությանը և պատերազմ հրահրող գործողություններին հակազդելու համար»։
Զելենսկին ընդգծել է, որ Կիևը լարվածության թուլացմանն ուղղված քայլեր կձեռնարկի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը երաշխավորի պատերազմն ավարտելու հարցում Ռուսաստանի իրական պատրաստակամությունը։
Նախարարը նշել է, որ Կիևի վարչակարգը չի հարգում կյանքի հիմնարար իրավունքը։
Նա հիշեցրել է, որ ՌԴ-ի դեմ մտցվել է ավելի քան 30,000 պատժամիջոց, ինչը երկու անգամ ավելի է, քան մյուս բոլոր երկրների նկատմամբ միասին վերցրած։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հարցերով զբաղվող հանձնաժողովը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրինագծին և այն ուղարկել Ներկայացուցիչների պալատի քննարկմանը։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։
Սեպտեմբերի 15-ի կեսգիշերից անմիջապես հետ ՆԱՏՕ-ի կործանիչը Լիտվայի օդային տարածքում խոցել է անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), հայտնել է Լիտվայի ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 12-ին իշխանությունները դիզելային վառելիքի արժեքը բարձրացրել են 40%-ով, բենզինը՝ 26-28%-ով, գազը՝ մոտ 9%-ով:
Մեծածավալ հակամարտությունների ռիսկերը, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար, աճում են․ «Национальная оборона» ամսագրի հետ զրույցում նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։
Գիշերը Տագանրոգը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հրթիռային հարձակման: Հարձակման հետևանքով վնասվել են Ozon-ի պահեստը, բնակելի տներ և ուսումնական հաստատություն։ Այս մասին հայտնել է ՌԴ Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը:
Սաուդյան Արաբիայի Աբհա քաղաքի նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել Եմենի հարվածների հետևանքով։ Այս մասին հաղորդում է իրանական IRIB հեռուստաընկերությունը:
Եվրոպական երկրները Հայաստանը դիտարկում են որպես ռեսուրսների, աշխատուժի և սեփական ապրանքների ու ծառայությունների իրացման շուկա։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը դուրս բերելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը կորոշի՝ Միացյալ Նահանգները կհամաձայնի՞ արդյոք վերսկսել բանակցությունները Իրանի հետ։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ կմեկնի Նյու Յորք։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
2026 թվականի առաջին 8 ամիսներին Վրաստանում և Սիրիայում նավթի ներմուծումն ամբողջությամբ բաժին է ընկել Ռուսաստանին, ասված է ռուսական էներգառեսուրսներից գլոբալ կախվածության վերաբերյալ Ուկրաինայի իշխանությունների զեկույցում։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայի անդամ Անդրեյ Սլեպնևը հանդիպել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ։
Եվրոպայում գազի բորսայական գները շարունակում են աճել՝ հասնելով մինչև 5%-ի և 2022 թվականի դեկտեմբերի 22-ից ի վեր առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցելով 1000 դոլարը, վկայում են լոնդոնյան ICE բորսայի տվյալները։
«Դավիթ Խուդաթյանն այսօր Վիեննայում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ։ Անդրադարձել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին, ինչպես նաև նոր ատոմակայանի մոդելի ընտրության հետ կապված հարցերին»։ ՏԿԵ նախարարություն
Իսրայելը շարունակելու է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների ոչնչացման գործողությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, կրիտիկական ենթակառուցվածքներին և լոգիստիկ կենտրոններին, եթե գործընկերները կարողանան ապահովել Մոսկվայի կողմից նույնպիսի պարտավորությունների ստանձնումը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։