Չինաստանում օգոստոսին տարերային աղետներից վնասը կազմել է 36,03 միլիարդ յուան (ավելի քան 5,33 միլիարդ դոլար), զոհվել կամ մինչ օրս անհետ կորած է 595 մարդ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությանը։
Կանադան չի կարող հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում որևէ դերի։ Նրա կողմից միակ ճիշտ քայլը կարող է լինել Կիևի կապիտուլյացիայի կոչ անելը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Օտտավայում ՌԴ դեսպան Օլեգ Ստեպանովը։
Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Խայբեր-Պախտունխվա նահանգում, ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ զոհվել է, 50-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնել է Geo TV հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նիկոլ Փաշինյանի թիմը ցանկանում է ազգայնացնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը, որը պատկանում է ռուսաստանցի գործարարի։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նշվում է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի մեկնաբանությունում։
Չինաստանի Շանհայ քաղաքից՝ ավելի քան 6,800 կմ հեռավորությունից (շուրջ 9,000 կմ երկարությամբ օպտիկական կապուղու միջոցով), «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի Ռոբոտային վիրաբուժության և էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը ռոբոտային հեռավար համակարգի միջոցով ճողվածքներով տառապող 2 հիվանդների մոտ իրականացրել է ճողվածքների պլաստիկա՝ ժամանակակից ցանցային պրոթեզների կիրառմամբ։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, ողջունելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Չինաստանի և Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառումը, հայտարարել է, որ միաբևեռ աշխարհակարգի դարաշրջանն ավարտվել է։ Այս մասին Ղալիբաֆը նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։
«ԵՄ հատուկ ներկայացուցիչը չի վիճարկել Ադրբեջանի նախկին հակամարտության գոտիներում հայկական ժառանգության հարուստ, պատմական հետքն ու ներկայությունը»,- Factor TV-ի հարցմանն ի պատասխան գրավոր հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Քրիստիան Վիգանդը։
ԵՄ-ն ակնկալում է, որ հայկական ապրանքների նկատմամբ սահմանված արտոնությունները շատ շուտով կգործարկվեն, Վանաձորում հայտարարել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ընդգծելով՝ «Եվրոպական Միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել, և Եվրոպական կառույցն աշխատում է դրանք է՛լ ավելի շոշափելի դարձնել»։ Այս մասին գրում է «Ազատությունը»:
Խոսքն այն հրթիռների մասին է, որոնք նախկինում մատակարարվել են Գերմանիային։ ԱՄՆ-ի հետ կնքված սպառազինության գործարքների պայմանների համաձայն՝ ստացող կողմը չի կարող զենքը փոխանցել երրորդ կողմին՝ առանց Վաշինգտոնի համաձայնության։
Նրա պնդմամբ՝ դա հնարավորություն կտա Ուկրաինայի մարտական փորձն ու նորարարական ներուժը միավորել Եվրոպայի տեխնոլոգիական և արդյունաբերական կարողությունների հետ։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի տվյալներով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ձգտում է ազգայնացնել ռուսաստանցի գործարարին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նեկլինովսկի շրջանում վնասվել են ութ բազմաբնակարան շենքերի տանիքներն ու ապակիները, ինչպես նաև չորս մեքենա։
Տոգոյի դրոշի ներքո նավարկող «Trend» տանկերը փորձել է ապօրինի անցնել Հորմուզի նեղուցով, ինչի հետևանքով խոցվել է և կանգնել հրդեհի առաջացման պատճառով
Քվեարկություն է անցկացվում նաև այն տարածքներում, որոնք Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում անցել են Ռուսաստանի վերահսկողության տակ։
Կրճատումների հնարավոր սցենարները Եվրոպայում ԱՄՆ-ի ուժերի հրամանատար գեներալ Ալեքսուս Գրինկևիչը այս շաբաթ կներկայացնի Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին, իսկ վերջնական առաջարկությունները կներկայացվեն նոյեմբերի 6-ին, որից հետո ծրագիրը կհանձնվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հաստատմանը։
X-ում նրա նախորդ գրառումը հրապարակվել էր 2024 թվականի հունիսի 28-ին՝ բրիտանական բանտից ազատ արձակվելուց կարճ ժամանակ անց։
Ամերիկյան պաշտոնյան հրատարակությանը հայտնել է, որ նման համաձայնագրերը կարող են ցույց տալ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերագործարկելու ԱՄՆ-ի մտադրությունների լրջությունը։ Այս մոտեցումը, նշում է թերթը, տարբերվում է Թրամփի նախկին դիրքորոշումից։
Այս ընտրություններով պետության զավթման փորձ է արվել.պետությունը զավթած ՔՊ-ի պատգամավոր Հարությունյան
Հաղորդագրության համաձայն՝ կործանիչներից բացի, գործարքը ներառում է նաև 49 Pratt & Whitney F135-PW-100 շարժիչների, ինչպես նաև կապի սարքավորումների, պահեստամասերի և այլ հարակից միջոցների մատակարարում։
Փեզեշքիանը և Արաղչին կընդգրկվեն ամերիկյան վիզաներ ստացող պատվիրակության կազմում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները դեռևս ուժի մեջ են և, ի թիվս այլ միջոցառումների, դրանց համաձայն սառեցվում են Իրանի արտասահմանյան ակտիվները, դադարեցվում Թեհրանի հետ զենքի գործարքները, և պատիժ է սահմանվում Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի զարգացման համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ, որի ընթացքում որոշվելու է՝ արդյոք վերսկսել լայնածավալ հարձակումները՝ հակամարտությունն ավարտելու համար։
Գերմանիայի զինված ուժերը կապահովեն Լատվիայի օդային տարածքի պաշտպանությունը հոկտեմբերի սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:
ՌԴ ԶՈւ-ն շարունակել է անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին և ԶՈւ-ի շահերից օգտագործվող ծովային նավերին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բաց նամակ է հղել Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ (ԵՄՀՆ) Մագդալենա Գրոնոյին՝ «խոր հիասթափություն» հայտնելով վերջինիս մասնակցությանը Ադրբեջանի կառավարության կազմակերպած շրջայցին դեպի Լեռնային Ղարաբաղ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի բենզալցակայաններում վառելիքի գները, որոնք կտրուկ աճել են փետրվարին Իրանի մասնակցությամբ հակամարտության սկսվելուց հետո, որակել է որպես անտանելի։ Այդ մասին տեղեկացնում է Daily Beirut պարբերականը։
KIDS Act-ը նախատեսում է, որ ծառայություններ մատուցողները պետք է ապացուցեն, որ իրենց ծառայությունները համապատասխանում են երեխաների տարիքին և ի սկզբանե անվտանգ են նախագծված։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրից հետևում է, որ դեռևս 2014 թվականին սահմանված Ռուսաստանի պարենային էմբարգոյի գործողությունը երկարաձգվել է մինչև 2028 թվականի վերջ։
Նեպալում օգոստոսի վերջին տեղի ունեցած ավերիչ հեղեղումների հետևանքով անհետ կորածների ցուցակում ավելացվել է ևս հազար մարդու անուն։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին EFE գործակալությանը հայտնել է Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային վարչության մամուլի քարտուղար Շանթի Մահաթը։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ սեպտեմբերի 18-ին կայցելի Ուկրաինա, որտեղ, ի թիվս այլոց, կհանդիպի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Այդ մասին տեղեկացնում է NV-ն։