Արաղչին տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել նաև Մունիրի հետ ունեցած հեռախոսազրույցում։
Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ԱՄՆ-ը, ի տարբերություն եվրոպական երկրների, պատրաստ է խոսել և լուրջ երկխոսություն վարել Ռուսաստանի հետ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ կերկարաձգի վիզային պատժամիջոցները Պաղեստինի ինքնավարության պաշտոնյաների և Պաղեստինի ազատագրման կազմակերպության անդամների նկատմամբ, ինչի հետևանքով Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն արդեն երկրորդ տարին անընդմեջ չի կարողանա մեկնել Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու:
ՆԱՏՕ-ն «Մեծ Բրիտանիայի ու Եվրոպայի առավել ակտիվ մասնակցության» կարիքն ունի՝ Արևմուտքի համար վերջին շրջանում անվտանգության առումով ամենավտանգավոր իրավիճակին դիմակայելու համար: Այս մասին, The Guardian-ի փոխանցմամբ, Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում հայտարարել է 32 անդամ երկիր միավորող ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն։
Ուկրաինայի կառավարությունը 2027 թվականի համար առաջարկում է պաշտպանական ռեկորդային ծախսեր։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ-ի զինված ուժերը մայիսի սկզբից ի վեր առևտրային նավերին աջակցություն են ցուցաբերել Հորմուզի նեղուցով ավելի քան 900 միլիոն բարել նավթ տեղափոխելու հարցում: Այդ մասին Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչ Թիմ Հոքինսը։
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) միաձայն որոշել է 2023 թվականից ի վեր առաջին անգամ բարձրացնել ԱՄՆ տոկոսադրույքը 0.25%-ով՝ մինչև 3.75%-4%: Հնարավոր են հետագա բարձրացումներ՝ գնաճը զսպելու համար․ հայտնում է BBC-ն։
Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, ըստ էության, արտահայտում է Բաքվի տեսլականը
Ֆիջին ՄԻԱՎ-ի տարածումը ազգային ճգնաժամ է հայտարարել այն բանից հետո, երբ անցած տարի նոր ախտորոշված դեպքերի թիվն աճել է 27%-ով։ Reuters-ը գրում է, որ այս ցուցանիշը խորացնում է մտահոգությունը, որ նախկինում հիմնականում ներարկման միջոցով թմրամիջոցներ օգտագործող անձանց շրջանում կենտրոնացած համաճարակն ավելի լայն տարածում է ստանում երկրում։
Կոսովոյի ալբանացիները զանգվածային անկարգություններ են կազմակերպել Պրիշտինայում՝ Եվրոպական առաքելության գլխավոր գրասենյակի դիմաց՝ Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիի դեմ կայացված դատավճռի պատճառով։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել է հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար արտակարգ իրավիճակների արձագանքման եվրոպական մեխանիզմ ստեղծել՝ նման Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածին, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է բարձր մաքսատուրքեր սահմանել Եվրամիության նկատմամբ կամ նույնիսկ դադարեցնել առևտուրը ԵՄ-ի հետ, եթե Կանադայի հետ միության մերձեցումը Վաշինգտոնը «ոչ բարեկամական քայլ» համարի։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախատեսում է հանդիպել Ծոցի երկրների առաջնորդների հետ՝ քննարկելու Իրանի դեմ պատերազմը։ Այս մասին աղբյուրները հայտնել են Axios-ին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին ծննդյան օրվա առթիվ՝ ընդգծելով նրա ավանդը ռուս-հնդկական հարաբերությունների զարգացման գործում։ Շնորհավորական հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստորագրել են Փոխըմբռնման հուշագրի իրագործման 2027–2030 թվականների միջոցառումների ծրագիրը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների 262/159 հարաբերակցությամբ ընդունել է Իրանի և Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու նպատակով լայնածավալ պատժամիջոցներ և մաքսատուրքեր սահմանելու մասին օրինագիծը, որը կոչվել է հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմի անունով, հաղորդում է Reuters-ը։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ համագործակցությամբ նախաձեռնել է հանդիպում, որի շրջանակում ԱՄՆ-ում հայ հոգևոր առաջնորդները և դեսպան Մկրտչյանը հանդիպում են ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի,
Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Promise Institute for Human Rights-ը սեպտեմբերի 24-ին կազմակերպելու է հանդիպում Ադրբեջանում պահվող հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։
Հռոմի Լևոն XIV պապը մարդկանց կոչ է արել բարոյական հարցերը լուծել ինքնուրույն և չդիմել արհեստական բանականության օգնությանը, չորեքշաբթի հաղորդել է ANSA գործակալությունը։
Ուկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում, Ռիա Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ռոքսոլանա Պիդլասան։
Խորհրդարանական վերջին ընտրություններից հետո Հայաստանում արձանագրվել է քաղաքականության կլինիկական մահ, որի մասին դեռևս չի հայտարարվում ու, ըստ ամենայնի, չի էլ հայտարարվելու։ Քաղաքականությունը սպանածներին ու սպանողներին ձեռնտու չլինելու պատճառով։
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանն է։
Մոսկվայում կայացել է «Թուրքիա-Իրան. տարածաշրջանային ազդեցության սահմանները» թեմայով քննարկում, որին մասնակցել է նաև «Վալդայ» ակումբի ծրագրերի տնօրեն, տնտեսագիտական պրոֆեսոր Տիմոֆեյ Բորդաչովը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատրաստակամություն է հայտնել հնարավորության դեպքում Գլխավոր ասամբլեայի ընթացքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ։
ՉԺՀ արտգործնախարար Վան Ին Պեկինում իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է նպաստել Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանը, հայտնել են Իրանի ԱԳՆ-ից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարան չի փակել Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու հնարավորության դուռը, բայց և շեշտել է, որ ԵՄ անդամակցությունը Թուրքիայի համար առաջնահերթություն չէ։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ խաղաղությունը միայն փաստաթղթի տեքստը չէ, այլ հարաբերությունների ընդհանուր մթնոլորտը, քարոզչական բաղադրիչը:
Գերմանիայի կառավարությունը վերանայում է հիվանդանոցների և բժշկական ենթակառուցվածքների պատրաստվածությունը հնարավոր Գերմանիայում հիվանդանոցները պատրաստում են հնարավոր պատերազմի սցենարինհակամարտության և անօդաչու թռչող սարքերի հարձակումների պարագայում։ Այդ մասին հաղորդում է «Bloomberg» պարբերականը։
Ոչ մեկին չի հաջողվի մեզ բաժանել կամ վախեցնել։ Ռուս ժողովրդի ընտրությունը ցույց կտա, որ միլիոնավոր մարդիկ կանգնած են զինվորների կողքին, որ մենք միասնական ժողովուրդ ենք՝ ընդհանուր արժեքներով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին։