Մահացել է միլիարդատեր Մուհամեդ ալ-Ֆայեդը
95 տարեկանում մահացել է եգիպտոսցի գործարար, միլիարդատեր Մուհամեդ ալ-Ֆայեդը:
Ըստ աղբյուրի՝ գործարարի ընտանիքը հայտնել է, որ նա մահացել է օգոստոսի 30-ին։ Sky News-ի փոխանցմամբ՝ հուղարկավորությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին Լոնդոնի կենտրոնական մզկիթում տեղի ունենալիք աղոթքից հետո։
Ալ-Ֆայեդը նախկինում եղել է «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբի, Փարիզի «Ritz» հյուրանոցի և Լոնդոնի «Harrods» հանրախանութի սեփականատերը:
Մուհամեդ ալ-Ֆայեդը պրոդյուսեր Դոդի ալ-Ֆայեդի հայրն է, ով մահացել է արքայադուստր Դիանայի հետ 1997 թվականի օգոստոսի 31-ին Փարիզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։
Մուհամեդ ալ-Ֆայեդը երկար տարիներ քայլեր է ձեռնարկել՝ փորձելով ապացուցել, որ Դոդի ալ-Ֆայեդի և արքայադուստր Դիանայի մահը դժբախտ պատահար չէ, և որ դրանում ներգրավված են բրիտանական հատուկ ծառայությունները: Սակայն հետաքննությունը չի հաստատել այդ վարկածը։