Բաժիններ՝

Լեհաստանն արձագանքել է Բելառուսի օդային սահմանի խախտմանն առնչվող տեղեկատվությանը

Լեհ զինվորականները X սոցիալական ցանցում հայտնել են, որ չեն խախտել Բելառուսի օդային տարածքը։

Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, Բելառուսի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ լեհական Մի-24 ուղղաթիռը խախտել է հանրապետության սահմանը։

«Մինսկը կեղծ տեղեկություններ է հաղորդում լեհական Մի-24 ուղղաթիռի կողմից Բելառուսի օդային տարածքը խախտելու մասին»,- նշված է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ։

Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին իր հերթին ավելի վաղ ասել էր, որ հանրապետությունը զգուշությամբ է վերաբերվում բելառուսական սահմանն ուղղաթիռով խախտելու մասին տեղեկատվությանը և կվերլուծի այն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930