Բաժիններ՝

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Հարավային Կորեային 25 F- 35A անտեսանելի կործանիչների վաճառքին

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Սեուլին ռադարների համար անտեսանելի «ստելս» տեխնոլոգիայով մինչև 25 F-35A կործանիչների և օժանդակ սարքավորումների հնարավոր վաճառքին։ Այս մասին հաղորդում է հարավկորեական Yonhap գործակալությունը։

«Ենթադրյալ վաճառքը կբարելավի Կորեայի Հանրապետության կարողությունը՝ դիմակայելու ներկա և ապագա սպառնալիքներին՝ ապահովելով վստահելի պաշտպանական կարողություններ տարածաշրջանում ագրեսիան զսպելու և ԱՄՆ-ի ուժերի հետ համատեղելիությունն ապահովելու համար», – հայտնել են Պենտագոնում։

Գործակալությունը պարզաբանում է, որ ենթադրյալ գործարքի գումարը կկազմի 5,06 մլրդ դոլար։

Սեուլը մտադիր է ձեռք բերել 25 F-35A կործանիչ, ինչպես նաև 26 շարժիչ, ռադիոէլեկտրոնային պայքարի վերածրագրավորման սարքավորումներ և այլ օժանդակ սարքավորումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս