«Թուրքիան մեզ համար արժեքավոր դաշնակից է». ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Ձեզ չի՞ մտահոգում այն հարցը, որ թուրքական ընկերությունների դեմ պատժամիջոցների կիրառումը կազդի Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի վրա» հարցին ի պատասխան՝ Միլլերը նշել է․ «Ոչ չենք կարծում, որ դա որևէ ազդեցություն կունենա, և թուրքական ընկերությունների դեմ պատժամիջոցները կապված չեն Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հետ»։

Միլլերի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը Թուրքիային հայտնել է, որ կարևորում է վերոհիշյալ անդամակցությունը։

«Մենք թուրքական կառավարության հետ կառուցողական և սերտ հարաբերություններ ունենք։ Թուրքիան մեզ համար արժեքավոր դաշնակից է»,-ասել է խոսնակը։

Նա նաև հիշեցրել է վերջերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հանդիպումը։

Նշենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) սահմանել է մոտ 100 պատժամիջոց, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտը իր պատժամիջոցների ցանկում ավելացրել է ավելի քան 70 մարդու։ Նշվում է, որ պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են Թուրքիայի տարածքում գործող 3 ընկերություն և Թուրքիայի մեկ քաղաքացի, որոնք աջակցել են Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում։

Տեսանյութեր

Լրահոս