Բաժիններ՝

Նորվեգիայի արքայադուստրը որոշել է շամանի հետ ամուսնության օրը

Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիսը իր ամերիկացի փեսացուի՝ ինքնակոչ շաման Դյուրեք Վերեթի հետ կամուսնանա հաջորդ ամառ։ Նորվեգիայի թագավոր Հարալդ 5-րդը շնորհավորել է զույգին՝ ասելով, որ ընտանիքն անհամբերությամբ սպասում է «կարևոր օրը նրանց հետ նշելուն»։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Արքայադուստրը 2022 թ․-ին հրաժարվել է իր թագավորական պարտականություններից, որպեսզի իր նշանածի հետ կարողանա այլընտրանքային բժշկության բիզնես վարել։ Ինչպես նշում է պարբերականը, Դյուրեք Վերեթը հայտնի է իր «չհիմնավորված» բժշկական գործունեությամբ։

Նա հայտարարում է, թե քաղցկեղն ընտրություն է, ինչպես նաև առցանց վաճառում է մեդալիոններ, որոնք, իբրև թե, հեռու են վանում կորոնավիրուսը։ Իր հերթին արքայադուստր Մարթա Լուիսը հայտարարել է, թե կարողանում է հաղորդակցվել հրեշտակների հետ։

Զույգի հարսանիքը տեղի կունենա նորվեգական Գեյրանգեր գեղատեսիլ քաղաքում։ Հարսանիքից հետո Դյուրեք Վերեթը կտեղափոխվի Նորվեգիա և կմիանա արքայական ընտանիքին՝ առանց տիտղոս ստանալու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930