Բաժիններ՝

ԱՄՆ-ում խոշոր ավտոարտադրողների 13 000 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել

ԱՄՆ-ում երեք խոշոր ավտոարտադրող ընկերությունների՝ General Motors-ի, Ford-ի և Jeep-ի գործարանների աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։ Այս մասին հաղորդում է France 24-ը։

Ընկերությունների՝ Միսսուրիում, Միչիգանում և Օհայում գտնվող երեք գործարաններում գործադուլ է սկսվել միաժամանակ՝ ավտոարտադրողների միացյալ արհմիության 88-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ․ ընկերությունների և աշխատակիցների միջև 4 տարով կնքված պայմանագրերի ժամկետը լրացել է սեպտեմբերի 14-ին՝ ժամը 23։59-ին։

Գործադուլին մասնակցում է ավտոարտադրության ոլորտի շուրջ 13 000 աշխատող։

Եթե գործադուլները երկար տևեն, ապա մեքենաները սրահներում կարող են սպառվել, և գները կարող են բարձրանալ։

Արհմիությունում հայտնել են, որ եթե ընկերություններն ավելի լավ առաջարկներ չանեն, ապա գործադուլներին ավելի շատ գործարաններ կմիանան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930