Ալիևը վստահ է, որ կարող է արհամարհել կոչերը, քանի դեռ չկա իրական գործողությունների վտանգ․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «ԱՄՆ Սենատի այսօրվա լսումը շատ հետաքրքիր ու նաև կարևոր: Սենատի ներկայացուցիչները բավականին սուր հարցադրումներով հանդես եկավ՝ ուղղված գործադիրի ներկայացուցիչ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Կիմին:

Հարցերը գլխավորապես վերաբերվում էին Լաչինի միջանցքի բլոկադային ու ԱՄՆ գործողություններին այդ հարցում: Յուրի Կիմը հավաստիացնում էր, որ արվում է ամեն հնարավորը միջանցքի վերաբացման համար (նախորդիվ գրել եմ հարցուպատասխանի կարևոր մասը):

Հարցեր հնչեցին նաև 907–րդ բանաձևի, ինչպես նաև ԵՄ մատակարարվող ադրբեջանական գազի մասին: Սենատորներից մեկն ընդգծեց, որ ռուսական գազը իբրև ադրբեջանականով փոխարինելով, փաստացի մի բռնապետին փոխարինել են մեկ այլ բռնապետով:

Սենատոր Մենենդեսը շեշտում էր, որ ԱՄՆ կողմից ոչ համաչափ քայլերն են նաև հանգեցրել այս իրավիճակին, երբ Ալիևը կարծում է, որ կարող է գնալ ցանկացած քայլի ու մնալ անպատիժ:

Կարևոր էր քննարկման եզրափակիչ մասը, երբ Մենենդեսը Յուրի Կիմին հարցրեց, թե ինչ որակում կտա այն փաստին, որ Ադրբեջանը չի կատարում Արդարդատության դատարանի որոշումը, ինչպես նաև արհամարհում է միջազգային բազմաթիվ կոչերը: Յուրի Կիմը հրաժարվեց այդ հարցին հրապարակային պատասխանել:

Մենենդեսը եզրափակելով նշեց. «Ես կտամ ձեզ պատասխան՝ առանց որակումների՝ նա չի ցանկայում բացել միջանցքը, քանի որ ցանկանում է ենթարկացնել այդ մարդկանց՝ նրանց սովի մատնելով կամ սովի մատնելու սպառնալիքի կիրառմամբ, որպեսզի թելադրի իր կամքը…»:

Իմ տպավորությամբ, Յուրի Կիմի պատասխաններում հստակ էր, որ իրենք փորձում են հասնել միջանցքի բացմանն ու կանխել ռազմական գործողությունները, բայց բացի կոչերից ու ակտիվ զանգերից, այլ՝ իրական քայլերի անցելու պատրաստակամություն ես դեռևս չտեսա:

Իսկ դա ազատում է Ալիևի ձեռքերը: Նա վստահ է, որ կարող է արհամարհել կոչերը, քանի դեռ չկա իրական գործողությունների վտանգ:

Տեսանյութեր

Լրահոս