Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը վստահ է, որ Աշոտ Փաշինյանի հետ կապված աղմուկը բարձրացվել է հանրության ուշադրությունը շեղելու համար:
2003 թվականին Հայաստանի և Հնդկաստանի միջև կնքվել է պաշտպանության բնագավառում համագործակցության մասին հուշագիր, որին հղում անելով՝ Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը Կառավարության հավանությանն է ներկայացրել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք ստեղծելու մասին նախագիծը։
Իտալիայում ավելի քան 20 գետ դուրս է եկել ափերից, հեղեղումների հետևանքով մահացել է 9 մարդ, 13 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
2023 թ.-ին G7-ի նախագահությունն անցել է Ճապոնիային։ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 19-21-ը։
Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պատրաստվում են վաղը Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ կայանալիք բանակցություններին՝ զուգահեռաբար միմյանց մեղադրելով հրադադարի խախտումների մեջ, ՀՀ կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հերթական բարձրաստիճան հանդիպման մասին Մոսկվայում։
Արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Թուրքիայի նախագահական ընտրությունները։
Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կստեղծվի:
Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն Արևմուտքի հովանու ներքո եռում է։ Մայիսի 1-ից Վաշինգտոնում նախարարական քառօրյա բանակցություններին հաջորդեց օրերս մայիսի 14-ին Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը, որի ընթացքում առաջին անգամ ՀՀ-ն պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը։ Սակայն Արևմուտքը սրանով չի բավարարվում և գործի է դրել իր ողջ արսենալը։
Լի Հուեյն իր եվրոպական այցի շրջանակներում կայցելի նաև Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ուկրաինան և Կիևին օգնության թեման կքննարկվեն «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում
Կողմերը նաև համաձայնել են շարունակել սերտ համագործակցությունը Չինաստանին առնչվող հարցերի վերաբերյալ:
Նա հավելել է, որ անդամ երկրները դա արդեն ընդգծել են անցյալ տարի անցկացված գագաթնաժողովում և հաստատել են դեկտեմբերին:
Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ Սիմֆերոպոլի շրջանի երկաթուղու վրա «տեղի է ունեցել պայթյուն՝ կողմնակի անձանց միջամտությամբ»։
Նշվում է, որ առաջարկը նպատակ ունի Իսրայելին ևս մեկ անգամ հավաստիացնել ԱՄՆ ռազմական աջակցության հարցում և ոչ թե «կապել Իսրայելի ձեռքերը»:
Սպասվում է, որ գագաթնաժողովում արաբական երկրների ղեկավարները կքննարկեն, մասնավորապես, Սուդանում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Իսրայելի հետ պաղեստինցիների դիմակայության նոր փուլը։
Պուտինի խոսքով՝ ինչպես և նախկինում, Ռուսաստանի Դաշնությունը գյուղատնտեսական արտադրանքի առանցքային մատակարարներից մեկն է աշխարհում և իրեն դրսևորել է որպես հուսալի, կանխատեսելի գործընկեր։
Մոլդովան այլևս կախված չէ ռուսական գազից, քանի որ կարողացել է հրաժարվել դրա սպառումից` միանալով եվրոպական էներգացանցին: Նման հայտարարություն է արել հանրապետության վարչապետ Դորին Ռեչանը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից: Ռեչանը աշխատանքային այցով գտնվում է Ռումինիայում, որտեղ մասնակցում է Սևծովյան և Բալկանյան տարածաշրջանների անվտանգությանը նվիրված համաժողովին։ «Եթե (ավելի վաղ) Մոլդովայի կողմից սպառվող էներգապաշարների 100%-ը […]
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ շատ կարևոր է հասկանալ, որ նախկինի նման գործարքի ճակատագիրը գտնվում է նրանց ձեռքին, ում հետ ՄԱԿ-ը պետք է համաձայնեցնի գործարքի ռուսական մասը։
ԱՊՀ ստեղծման այդ համաձայնագրում նշվել է, որ նոր պետությունների միջեւ սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական սահմանների վրա։
Այդ մասին այսօր Մինսկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) ազգային օրենսդրությունների մերձեցման գործընթացում նախատեսում է մինչև 2025 թվականն ընդունել 33 մոդելային օրենսդրական ակտեր։
Օբաման 2016 թվականին Հիրոսիմա կատարած այցի ժամանակ նույնպես ներողություն չի խնդրել Ճապոնիայի քաղաքների ատոմային ռմբակոծությունների համար:
Անկարույում Գերմանիայի Դաշնության դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառը եղել է նախօրեին թուրքական «Sabah» թերթի Ֆրանկֆուրտի գրասենյակի լրագրողների ձերբակալությունը:
Թեև վերաքննիչ դատարանը դիմել է Agricultural Minerals-ին, խնդրելով փաստաթղթեր ներկայացնել այն մասին, որ այդ գումարը չի փոխանցվի պատժամիջոցի ենթարկված անձին կամ չի օգտագործվի նրա կողմից, սակայն նման փաստաթղթեր այդպես էլ չի ստացել:
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, ըստ Вести պարբերականի, մայիսի 17-ին ուկրաինական կողմի գնդակոծության հետևանքով 5 մարդ է զոհվել, ավելի քան 20 մարդ՝ վիրավորվել:
Զավեշտը ոչ այնքան դա էր, որքան այն, որ այդ բացահայտ անհեթեթությանը հավատացողներ եղան ու դեռևս կան: Հանրագումարում ի՞նչ է շահում Հայաստանը: Իսկ Հայաստանը ոչինչ էլ չի շահում:
Հայաստանի և Արցախ Հանրապետությունների քաղաքական ուժերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
53-ամյա լեռնագնացը բարեհաջող ավարտել է վերելքը առավոտյան ժամը 08:30-ին (Երևանի ժամանակով 06:45-ին):
1723 թ.-ին հիմնադրված «Կանաչ կամարը» աշխարհի ամենահին թանգարաններից մեկն է: Այնտեղ են գտնվում Սաքսոնիայի Օգոստոս Ուժեղ կուրֆյուրստի (կայսր ընտրող իշխան հին Գերմանիայում) գանձերը՝ ոսկուց և թանկարժեք քարերից շուրջ 4000 իրեր:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, սակայն չի նշել հնարավոր բանակցությունների ժամկետները: