Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ, Լատվիայի նախկին ԱԳ նախարար Սանդրա Կալնիետեն իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:
Կիպրոսի Հանրապետությունը աջակցում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին։
Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը, որը, հայ երգը ներկայացնելով աշխարհում, գերել է բազմաթիվ թուրքերի սրտեր, հույս ունի, որ կավելանա այն թուրքերի թիվը, որոնք կընդունեն ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին:
ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հորդորում է նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա ևս ճանաչի ու ընդունի 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Մենք հորդորում ենք Թուրքիային առերեսվել սեփական անցյալի հետ եւ այսպիսով ճանապարհ հարթել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ իրական հաշտության համար։
Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ապաքինման ցուցանիշով Գերմանիան աշխարհում առաջատար է:
Միացյալ Թագավորության խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ Չարլզ Թանոքը կոչ է անում Բրիտանիայի, Եվրամիության գործիչներին՝ շարունակել պայքարը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման:
Իսրայելի կառավարության անդամները քննարկել են կարանտինի հետ կապված սահմանափակումները հանելու հարցը, և ծավալվել է թեժ քննարկում:
Այն, որ մեր իշխանություններն իրենց հանդեպ վստահության ռեսուրսը սպառել են, փաստ է։ Փաստ է նաև, որ մենք Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո շատ մեծ նահանջ ենք արձանագրել բանակցային գործընթացում։ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից եկել, հասել ենք մի կետի, երբ ակնհայտորեն խոսվում է փուլային տարբերակի մասին, այսպես կոչված՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասին, փորձ է արվում այդ «համայնքը» լեգիտիմացնել, դարձնել բանակցային գործընթացի կողմ։
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում տնային երկու կատվի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
«Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավուր պատշաճի չի անդրադարձել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, այնքան էլ կապ չունի նրա հետ, որ երկու տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները չեն ներկայացրել արտաքին քաղաքականության հայեցակարգ, և ոչ միայն՝ արտաքին քաղաքականության մասով, այլ տարբեր ոլորտների վերաբերյալ»:
«Այն հակասությունները, որոնք ի հայտ են գալիս ժամանակ առ ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ, ապացուցում են այն, որ բոլոր կողմերը խոսում են «տարբեր լեզուներով»»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների հայտնած դիրքորոշումներին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Չեխիայի լրատվական գործակության (ČTK) փոխանցմամբ, ապրիլի 23-ին Պրահայի քաղաքային դատարանը ապօրինի է ճանաչել Չեխիայի Առողջապահության նախարարության որոշումը՝ երկրում քաղաքացիների ազատ տեղաշարժի և մանրածախ առևտրի սահմանափակումների վերաբերյալ։ Այդուհանդերձ, քաղաքացիները շարունակելու են պահպանել կարնտինի համար սահմանված կարգը։
Անցյալ ամիս Հոլանդիայում գողացել էին Վինսենթ վան Գոգի նկարը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 659 հազար 163-ի:
Կանադայի Օնտարիո նահանգի վարչապետ Դուգ Ֆորդը հանդես է եկել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ։
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հունաստանում մտցված բոլոր սահմանափակումների ժամետները երկարաձգվում են մեկ շաբաթով՝ մինչև մայիսի 4-ը:
Ավստրալիայում առաջիկա 4 ամիսներին դեռ միջազգային ուղևորությունների արգելքը կպահպանվի և սահմաններն էլ փակ կլինեն:
Կորոնավիրուսի համաճարակը, դաշնային հանրապետություն հիմնելու ժամանակից ի վեր, Գերմանիայի պատմության լրջագույն մարտահրավերն է:
Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 4 հազար 774 նոր դեպք:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել կորոնավիրուսի պայմաններում որոշ նահանգներում տնտեսությունն աստիճանաբար բացելու գաղափարի օգտին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 638 հազար 909-ի:
ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ հատկացրել է 2,9 մլրդ դոլար որպես աշխատավարձի հաշվեգրման աջակցություն 54 ոչ մեծ, ինչպես նաև երկու խոշոր ուղևորափոխադրում իրականացնող ավիաընկերություններին:
Ֆրանսիայում դպրոցներ ու մանկապարտեզներ երեխաների վերադարձը կսկսվի մայիսի 11-ից: Գործընթացը կկազմակերպվի փուլային տարբերակով:
Կառավարության կայքում տեղադրված փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ստորագրած որոշումներից տեղեկանում ենք, որ այս օրերին աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան է ուղարկվել մեծ քանակի օգնություն, և Ավինյանը ստորագրել է որոշումներ՝ դրանք բարեգործական համարելու և համապատասխանաբար մաքսատուրքից ազատելու մասին:
«Հայկական կողմից վերջին երկու տարիներին հնչող գլոբալ հայտարարությունները իրարամերժ են եղել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նախօրեի հայտարարություններին ԼՂ հակամարտության կարգավորման սեղանին դրված առաջարկների վերաբերյալ։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 578 հազար 275-ի:
Գերմանիայում տրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի հնարավոր պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջին թույլտվությունը:
Ուկրաինայի կառավարությունը հավանության է արժանացրել մի նախագիծ, ըստ որի մինչև 2020 թվականի մայիսի 11-ը երկարաձգվում է կարանատինի ժամկետը, սակայն որոշ մեղմացումներով: