Հայաստանը և Արցախը՝ աշխարհաքաղաքական բախման կիզակետում. Կարեն Բեքարյան՝ ՈՒՂԻՂ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Գործող իշխանությունը և վարչապետի աթոռը զբաղեցնողը Հայաստանը ներքաշեց աշխարհաքաղաքական բևեռների բախման ու աճող խնդիրների կիզակետ: Ցավում եմ, որ մեր քաղաքացիներն այդ ընկալումը չունեցան, որ կարողանայինք ինչ-որ պահից կասեցնել այդ ընթացքը:
  • Շատ վատ լուր ունեմ բոլորիս համար, ովքեր կարծում են՝ սեպտեմբերի 19-ով վերջ է դրվում այս ամենին: Ո՛չ, դա վերջը չէր:
  • Երբ չունես սուբյեկտայնություն, դառնում ես առուծախի առարկա, երբ խոսում են ոչ թե քեզ հետ, այլ քո մասին: Մինչև չվերականգնվի սուբյեկտայնությունը, այս կործանարար շղթան չի ավարտվելու:
  • Հիմա տեղի է ունենում ինքնաոչնչացում. Այլ կերպ սա հնարավոր չէ անվանել:
  • Սա Արցախի կռիվ չի, սա մեր գոյություն ունենալու, պետություն ունենալու, աշխարհով մեկ սփռվել-չսփռվելու կռիվ է:
  • Սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո հայտարարվեց, որ «խաղաղության պայմանագիրը» կարող է ավելի շուտ ստորագրվել: Ի՞նչ է ստացվում, որ այդ պայմանագրի մեջ ինչ խնդրահարույց բան որ կա, լուծումը սա՞ է լինելու: Հիմա հարց եմ տալիս. Էդպիսի կետեր էլի կան՝ «անկլավներ», «փախստականների վերադարձ»: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մեզ ինչ է սպասվում: Հիմա պահն է հասկանալու՝ ինչու մեր միջև բաժանարար գծեր քաշվեցին: Լավ, էլ ի՞նչ լինի, որ մենք սա հասկանանք:
  • Մի հատ հլը գուգլեք, տեսեք՝ կգտնե՞ք որևէ օրինակ, երբ փաստաթուղթ ստորագրողը հրաժարվի իր ստորագրած փաստաթղթի որևէ կետի իրականացումից:
  • Բա՞րդ է գիտակցել, որ եթե դու թքած ունես քո հայրենակիցների վրա, մյուսներն էլ են թքած ունենալու:
  • Մեզ բոլորիս այնտեղ են հասցրել, որ մենք սկսել ենք մեր սեփական արյունն ուրանալ:
  • Մեր հայրենակիցներն Արցախում պատանդառված են, հետևաբար՝ հիմա հումանիտար բաղադրիչը հետ է մղում բոլոր խնդիրները: Մարդը երեկոյան իր զավակների հետ քնում է՝ չիմանալով՝ առավոտյան ինչ կլինի: Էդ ինչե՞ր եք գրում, էդ ի՞նչ տեղեկատվական տեռոր է: Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում: Մարդկանց գոյության խնդիրն է կանգնած: Սրա մասին մտածեք ամեն բառ ասելուց, փիլիսոփայելուց, տարբեր հայտարարություններ անելուց առաջ: Ամոթ է: Հասկացեք՝ ինչ իրականության մեջ ենք: Չեք գնահատի, այս իրականությունը կլինի Հայաստանում:
  • Եթե ՀՀ-ն ունենա նորմալ իշխանություն, վերականգնի սուբյեկտայնությունը, պետք է մարդկանց առաջին հերթին հանի այս պատանդային իրավիճակից:
  • Բացի իշխանական աթոռդ պահելուց՝ որպես ընտանիքիդ անվտանգության երաշխավորի, ուրիշ ակնկալիք ձևակերպե՞լ ես: Էդ որ օտարվում էիր բանակցային գործընթացից, 86.6-ը կրակում էիր, ի՞նչ էիր մտածում:
  • Իսկ ո՞վ է հետամուտ լինում, որ միջազգային առաքելությունները լինեն Արցախում ու զսպիչ դեր ունենան:
  • Հենց ֆիքսեք ՄԱԿ-ի ԱԽ-ում Արարատ Միրզոյանի նպատակը, նոր պարզ կլինի՝ ինքը ինչ ու ինչու էր անում: Այդ նիստի աննախադեպությունը կայանում է նրանում, որ Ադրբեջանին պաշտպանվելու հիմք տվել էր Հայաստանը: Արարատ Միրզոյանի նպատակի մեջ չկա Հայաստան, Արցախ, ազգաբնակչություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս