Աթոռակռիվը Նիկոլի օրակարգն է. Կարեն Վրթանեսյան. ՈՒՂԻՂ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Եթե Հայաստանում հայկական իշխանություն ունենայինք, պահանջը պետք է լիներ ապահովել արցախցիների անվտանգությունը՝ թե մնալ ցանկացողների, թե դուրս գալ: Ըստ էության հիմա արցախցիները համակենտրոնացման ճամբարի պայմաններում են ապրում:
- Մենք գործ ունենք Ադրբեջանի, թուրքերի, այլ ուժերի շահերը սպասարկող օկուպացիոն վարչակարգի հետ:
- Ինչո՞ւ են արտաքին ուժերը վախենում Նիկոլ Փաշինյանի գնալուց… Որովհետև հաջորդը պահանջելու է պարտավորությունների կատարում արցախցիների նկատմամբ:
- Նիկոլ Փաշինյանը ոչ ուզում է, ոչ էլ կարող է ոչ արցախցիների անվտանգ ապրելն Արցախում, ոչ տարհանելը: Միակ պայմանը, որ նա երևի դրել է Ալիևի առաջ, սա է՝ հանկարծ արցախցիների մեծ քանակ թույլ չտալ, որ գա Հայաստան: Նա ուրախ կլինի տասնյակ-հազարավոր ադրբեջանցիներ հյուրընկալել, միայն թե չգա իրեն ատող այդքան մարդ:
- Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեցին, որ Արցախը պատրաստ չլինի դիմադրելու: Բայց անգամ այդ պայմաններում մարդիկ կռվեցին մինչև վերջ:
- Սա պետական դավաճանություն է, երբ կապույտ անձնագիր ունեցող մարդկանց Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է պաշտպանել, թեպետ նրա ուղիղ պարտականությունն է պաշտպանել նրանց ամենուր:
- Երբ դու մտցրել ես խաղաղապահ ու նրան չես տվել մանդատ, դա զուտ քաղաքական դեկորացիա է:
- Ի՞նչ է սա, խաղաղության օրակարգի կուտը: Պատերազմ է, իրենք խաղաղության օրակարգի մասին են խոսում:
- Ալիևը մի կուտ էլ դաշտ նետեց՝ ասելով՝ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ո՞ր սահմաններով է ճանաչում: Միգուցե Ալեքսանդրապոլի պայմանագրո՞վ:
- Եթե ՌԴ-ն հեռանա այստեղից, ի՞նչ հիմքով ենք խոսում 29800 քկմ-ով սահմանների մասին:
- Բոլորին շատ հարմար իրավիճակ է հիմա, բացի Հայաստաանի ու Արցախի բնակչությունից:
- Այս մարդիկ չեն ուզում, որ բանակ լինի. փոխարենը՝ ակտիվ ներդրումներ են անում ոստիկանության մեջ:
- «Արցախը հանձնելով՝ պահենք Հայաստանի ինքնիշխանությունը» կեղծ թեզը նույնն է, որ երկու առողջ ոտք ունեցող մարդու մի ոտքը կտրեն ու ասեն՝ դե ուղիղ կանգնիր:
- Աթոռակռիվը հենց Նիկոլ Փաշինյանի կողմից է. դրա համար էլ նիկոլականներն ասում են՝ սա աթոռակռիվ է: Իրենք գիտեն՝ Նիկոլ Փաշինյանն ինչի համար է կատաղի պայքար մղում:
- Համաժողովրդական այնպիսի խորը զզվանք կա, որ եթե լինեն համակարգված գործողություններ, այդ զզվանքը կարող է շատ արագ բերել իշխանափոխության:
- Նիկոլ Փաշինյանին պահող ոստիկանների հետ որ հանգիստ խոսեք, կտեսնեք՝ ինչքան զզված են նրանից: Կան փոքրիկ ստորաբաժանումներ, ովքեր ագրեսիվ են, բայց հիմնական մասն ուղղակի զզված է:
- Ինչո՞ւ են անընդհատ փորձում բախումներ հրահրել. Պարապած սադրիչներ ունեն:
- Նիկոլ Փաշինյանն ամեն ինչի է պատրաստ. Մենք էլ պետք է պատրաստ լինենք ամեն վատության:
Մանրամասները՝ տեսանյութում: