
«2018թ. մայիսից մինչ օրս այս իշխանությունների հիմնական հենարանը մնում են ռուսները». Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ կարծում, որ ռուսներն այնքան հիմար են, որ չեն հասկանում պարզագույն հանգամանքներ: Օրինակ, երբ Նիկոլի դեմ խոսում է Մարգարիտա Սիմոնյանը, անգամ ես եմ ուզում պաշտպանել Նիկոլին:
Այստեղից կարելի է շատ տրամաբանական եզրակացության հանգել. 2018թ. մայիսից մինչ օրս այս իշխանությունների հիմնական հենարանը և հետույքը պահողը մնում են ռուսները:
Սա, իհարկե, չի նշանակում, որ ամերիկացիները, անգլիացիները, ֆրանսիացիները կամ թուրքերը Նիկոլին դեմ են: Ամենևին:
Բոլորին ձեռք են տալիս անողնաշար, անսկզբունքային և անգրագետ հայաստանյան իշխանությունները: Եվ ես ոչ մեկին չեմ մեղադրում, որովհետև յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում:
Ցավոք սրտի, Հայաստանի շահը ոտնատակ է եղած այս իշխանությունների շնորհիվ: Կրկնում եմ, ես ոչ մեկին չեմ մեղադրում, պարզապես արձանագրում եմ ցավալի իրողությունը:
Հ.Գ. Կամ հայերը (խոսքը ՀՀ իշխանությունների մասին չէ) կպաշտպանեն իրենց շահերը, կամ շատ մոտ ապագայում Հայաստանին սպասում է Արցախի ճակատագիրը»: