Արդյո՞ք իշխանական ռեպրեսիվ մեքենան կզսպի բողոքի դուրս եկած ժողովրդի ցասումը. ՈՒՂԻՂ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բարձր տեխնոլոգիաների ոլորտի ինժեներ, հրապարակախոս Հրաչյա Խաչատրյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ավագանու վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ՔՊ-ն ունի ֆորմալ իշխանություն: Ոչնչի առջև չեն կանգնելու, իշխանություն պիտի պահեն, ռեպրեսիաները կոշտ են լինելու՝ սկզբից կազմակերպիչների, ապա մյուսների նկատմամբ: Այսօրվա իշխանությունը չկանգնեց անգամ 120.000 մեր հայրենակիցներին ցեղասպանության վտանգի առաջ կանգնեցնելու դիմաց: Այս իշխանությունն արյունարբու է: Քաղաքացիներին խնդրում եմ դուրս գալ. միայն մարդկանց մեծ քանակը կպաշտպանի ռեպրեսիաների ենթարկվողներին, կապահովի նրանց անվտանգությունը:
- Էսօր Արցախում հայությունը 1915թ. Ցեղասպանության նման վտանգի առաջ է կանգնած. Կա բնակչություն, իսկ այդ թշնամու դեմ կանգնած բնակչությանն աջակցող չկա: Օրինակ, Ուկրաինայում խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում, իսկ Արցախում, որքան էլ որ Ալիևի ռեժիմը կամ նրա այստեղի կամակատարները պնդեն, համացանցում բաց աղբյուրներից կարող են մարդիկ տեղեկանալ՝ ինչ է կատարվում Արցախում:
- Էսօրվա իշխանությունները եկել ու իրենց իշխանությունը պահում են շատ ուժեղ քարոզչական հիմքի վրա: Թեզերից մեկը նախկիններն էին:
- Լևոն Քոչարյանին ձերբակալելը մեսիջ էր իր համախոհներին: Նախ Փաշինյանը ցույց տվեց, թե՝ տեսեք, ինչ եմ անում նախկիններին, ու հետո մնացածին, որ զգուշանան՝ եթե մասնակցեք էդ հավաքներին, ուրեմն նախկին եք:
- Վերջին շրջանում իշխանությունների կողմից օգտագործվող նախկին-ներկա քարոզչությունը կոտրվում է: Մարդիկ արդեն հոգնել են:
- Այս իշխանությունները Հայաստանը տանում են սուվերենության կորստի՝ բանակը քանդելով, մեզ պառակտելով:
- Ժողովուրդ, եկեք, ձեր կարծիքը մի պահեք ձեր մեջ, եկեք հրապարակ ու ձեր կարծիքը սարքեք դոմինանտ:
- Այն, ինչ կատարվել է, մենք էլ չենք կարող փոխել: Ժողովուրդ, Նիկոլը էս տարիների ընթացքում Հայաստանը բերել է մի վիճակի, որ մենք մեր բոլոր բնական դաշնակիցներին կորցրել ենք: Հիմա պետք է հույսը վերադարձնել. Մարդիկ դրա համար պետք է դուրս գան փողոց: Այս իշխանությունների օրոք մենք չենք կարող դաշնակիցներ ունենալ:
- Էսօրվա իշխանությունը կարողանում է սպասարկել միայն թշնամու շահը: Էդ մարդկանց համար ընդհանրապես զրո են բանական դաշնակիցների շահերը: Այլ բան սպասելի էլ չէ, երբ տեսնում եք՝ ինչպես են վարվում մեր հայրենակիցների հետ:
- Քարոզչությունը շատ լավ աշխատում է մետ-ությունների մեջ՝ ռուսամետ, արևմտամետ բևեռները շատ հեշտ բախվում են: Մենք պետք է կարողանանք համաշխարհային գերտերությունների շահերի մեջ Հայաստանը պահել սուվերեն, սպասարկել բացառապես մեր՝ հայկական, ազգային շահը:
- Այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս մոռանալ այն, թե ինչ է եղել 3 օր առաջ: Արցախցիներին թիրախավորելը շատ կեղտոտ տեխնոլոգիա է, որ հիմա կիրառում են: Մարդկանց պետք է բացատրել:
- Պոպուլիստ իշխանավորները, այո, լավ, ճարտար խոսում են, ականջահաճո ելույթներ են ունենում, բայց այսօր արդեն դա էլ չի աշխատում: Որովհետև մարդիկ համոզվել են՝ նրանք միշտ սուտ են խոսում:
- 2018թ. շարժումն ուրախ էր, փուչիկներով էր, որովհետև մարդիկ ինչ-որ բարեկեցության հասել էին արդեն ու ավելին էին ուզում:
- Մենք ընդհանրապես չգիտենք՝ Հայաստանն ինչ կետում է գտնվում, որովհետև մեզ ամեն րոպե ստում են:
- Աբսուրդ է ունենալ իշխանություն, որը ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրում, ու մեր շահերին այնտեղ հակադարձում են մեր իսկ երկրի ղեկավարի խոսքերով:
Մանրամասները՝ տեսանյութում: