
Լավրովը ՄԱԿ-ի ամբիոնից կոչ է արել թույլ չտալ, որ մարդկությունը դեպի մեծ պատերազմ գլորվի

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և կոչ է արել թույլ չտալ, որ մարդկությունը դեպի մեծ պատերազմ գլորվի։
«Այսօր մարդկությունը կրկին, ինչպես անցյալում շատ անգամներ, հայտնվել է ճամփաբաժանին։ Մեզանից է կախված պատմության զարգացումը։ Ընդհանուր շահերից է բխում, որ մեծ պատերազմ թույլ չտանք և նախորդ սերունդների ստեղծած միջազգային համագործակցության մեխանիզմները վերջնականապես չփլուզվեն», – ասել է նա։
Լավրովը նաև հիշեցրել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի նախաձեռնության մասին, այն է`2024 թվականին «Ապագայի գագաթնաժողով» անցկացնել:
Նա ընդգծել է` այս նախաձեռնության հաջողությունը կարող է ապահովվել բացառապես բոլոր անդամ երկրների շահերի ազնիվ հավասարակշռության ձևավորման միջոցով՝ պահպանելով կազմակերպության միջկառավարական բնույթը։