Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում. Լավրով

Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում։ Երբ ԵՄ-ի հովանու ներքո Փաշինյանն ու Ալիևը ստորագրել էին միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստաթուղթը, ինչը նշանակում էր, որ Ղարաբաղն Ադրբեջան է, մոռացել էին նշել, որ անհրաժեշտ է ապահովել ղարաբաղցիների իրավունքները: Այս մասին ՄԱԿ ամբիոնից հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Երբ հայ հասարակության մեջ քննարկումներ սկսվեցին, թե ով ում է տվել Ղարաբաղը, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Պուտինն է Ղարաբաղն Ադրբեջանին տվել դեռ 2020 թ․։

Սակայն եռակողմ համաձայնագրում ասվում էր, որ Ղարաբաղը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և ենթադրվում էր, որ կարգավիճակի հարցի լուծումը հետաձգվելու է»,- ասել է նա։

Լավրովը նշել է, որ ՌԴ խաղաղապահներն այժմ հեշտացնում են շփումները Ղարաբաղի ներկայացուցիչների և Ադրբեջանի պաշտոնյաների միջև՝ ավելացնելով, թե նրանց դերը կարևոր է վստահության ամրապնդման համար։

«Որքա՞ն կմնան, քանի՞ հոգով, սա այն հարցն է, որը կորոշվի տեղում»,- ասել է նա։

Նա հայտարարել է, որ Հայաստանում կա հզոր արևմտամետ լոբբի, որն աշխատում է խաթարել Ռուսաստանի ազդեցությունը։

«Հակառուսական տրամադրություններն արհեստականորեն սրվում են նրանց կողմից»,- ասե է նա։

Միաժամանակ նա նշել է, թե խորապես համոզված են, որ հայ ժողովուրդը հիշում է ՌԴ-ի հետ ընդհանուր պատմությունը և իր պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների հետ, առաջին հերթին՝ այս տարածաշրջանի, այլ ոչ թե «արտերկից» եկածների։

Տեսանյութեր

Լրահոս