Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Շոլցն ընդգծել է նաև ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման կարևորությունը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Շոլցը սեպտեմբերի 23-ին կրկին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս մասին հայտնում է ԳԴՀ կառավարությունը։

Զրույցի հիմնական թեման էր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և տեղում մարդկանց համար հրատապ հումանիտար մատակարարման հարցը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով։

Կանցլերը դեմ է արտահայտվել ռազմական ուժի կիրառմանը։ Կանցլերն ընդգծել է, որ Դաշնային կառավարությունը վճռականորեն հավատարիմ է բանակցային լուծմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը։ Դաշնային կառավարությունը լիակատար աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին:

Հակամարտության կայուն կարգավորման համար պետք է երաշխավորել Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։

Ղարաբաղում մարդկանց համար թափանցիկ հումանիտար մատակարարումն ու անվտանգությունն այժմ Ադրբեջանի պատասխանատվությունն է։

Զրույցի ընթացքում կանցլերն ընդգծել է նաև Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման կարևորությունը։

Կանցլերը և Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել իրենց շփումները և սերտ կապ պահպանել

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930