ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել խաղաղ բնակիչներին և պահպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները հարգելու իր պարտավորությունները. Պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության հաղորդագրությունում, որը տարածվել է  Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի արդյունքներով:

«Պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել խաղաղ բնակիչներին և պահպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգելու իր պարտավորությունները, ինչպես նաև ապահովել իր զորքերի համապատասխանությունը միջազգային մարդասիրական իրավունքին», – ասվում է հաղորդագրությունում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930