Բաժիններ՝

Նորվեգիան ավելի քան 92 մլն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Ուկրաինային

Նորվեգիայի իշխանությունները որոշում են ընդունել մինչև վերահաս ձմեռ մեկ միլիարդ կրոնի (ավելի քան 92 միլիոն դոլար) հումանիտար օգնություն հատկացնել Ուկրաինայի բնակչությանը: Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Նորվեգիան լրացուցիչ 1 միլիարդ նորվեգական կրոն է հատկացնում, որպեսզի կարիքավոր ուկրաինացիների համար հասանելի դարձնի անհրաժեշտ պաշտպանությունն ու կենսականորեն կարևոր օգնությունը», – ասվում է թագավորության կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ օգնության հատկացման մասին հայտարարել է Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդը Օսլոյում Ուկրաինային նվիրված միջազգային մարդասիրական հանդիպման բացմանը։ Որպես հանդիպման կազմակերպիչներ հանդես են գալիս Նորվեգիան և ԵՄ-ն։ Հանդիպման նպատակն է քննարկել հումանիտար խնդիրները, որոնք առաջացել են ռազմական հակամարտության հետևանքով, և քաղաքացիական բնակչությանը օգնություն ցուցաբերելու հնարավորությունները։

150 մասնակիցների թվում են Ուկրաինայի իշխանությունների, ՄԱԿ-ի, Կարմիր խաչի շարժման, կամավոր հումանիտար կազմակերպությունների և դոնոր երկրների ներկայացուցիչներ։

Հաղորդվում է, որ մարդասիրական օգնությունը կտրամադրվի ՄԱԿ-ի և Կարմիր խաչի շարժման միջոցով։

Իշխանությունները նշում են, որ 2022 թ. փետրվարից Նորվեգիան ավելի քան 3,5 միլիարդ կրոն է հատկացրել Ուկրաինային մարդասիրական աջակցության և հարևան երկրներում փախստականներին օգնություն տրամադրելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս