Բաժիններ՝

Առաջիկա ժամերին Ֆրանսիան բժշկական սարքավորումներ կուղարկի Երևան. Կատրին Կոլոննա

Ֆրանսիայի կառավարությունն առաջիկա ժամերին Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժած շտապ բժշկական օգնության համար սարքավորումներ կուղարկի Երևան։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։

«Ֆրանսիան առաջիկա ժամերին շտապ օգնության սարքավորումներ կուղարկի Երևան` վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար»,– գրել է Կոլոննան։

Նշենք, որ առավոտյան Ֆրանսիայի ԱԳ նախարարը տեղեկացրել էր, որ իրենք պատրաստ են համապատասխան միջոցներ տրամադրել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն տրամադրելու համար։ Կոլոննան նաև ընդգծել էր, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդասիրական օգնության անհապաղ հասանելիությունը։

Հիշեցնենք` Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, սեպտեմբերի 25-ինտեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930