
Դեպի Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական օգնության անարգել մուտքի հրատապ անհրաժեշտություն կա. Բորել

Մեր մտքերը Ստեփանակերտում երեկ տեղի ունեցած ողբերգական գազի պայթյունից տուժածների և նրանց սիրելիների հետ են։ Այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքական դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Դեպի Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական օգնության անարգել մուտքի հրատապ անհրաժեշտություն կա։ ԵՄ-ն հայտարարել է լրացուցիչ օգնության մասին և պատրաստ է անել ավելին», – գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պահեստում տեղի է ունեցել խոշոր պայթյունին, որի հետևանքով հոսպիտալացվել է 290 հիվանդ, գրանցվել է 20 զոհ: